Եվրոպայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցում է մարտի տվյալներին. Ռուսաստանում կամավորները սկսել են պատվաստվել

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
28.08.2026 | 19:28
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
Բոլորը

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Եվրոպայում այժմ գերազանցում է մարտին գրանցված թվերին, երբ համաճարակը առաջին անգամ հասել էր գագաթնակետին: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրենը. գրում է VOA-ն:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպայի երկրների կեսից ավելին դեպքերի թվի առնվազն 10%-ի աճ է գրանցել:

«Սեպտեմբերի դեպքերի թիվը, սակայն, պետք է սթափեցնող կոչ լինի բոլորիս համար: Թեև այս թվերը խոսում են ավելի լայնածավալ թեստավորումների մասին, բայց նաև ցույց են տալիս վիրուսի տարածման տագնապալի տեմպերը ողջ տարածաշրջանում»,- ասել է դոկտոր Հանս Քլուգը:

Համաճարակի սկզբից ի վեր Եվրոպայում դեպքերի ընդհանուր թիվը 4,893,614 է, մահացածների թիվը՝ 226,524:

Վիրուսի դեմ պատվաստանյութի առաջին մասշտաբային կիրառումը սկսվել է Ռուսաստանում: Կամավորները Մոսկվայում սկսել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով՝ մասնակցելով ավելի լայնածավալ ուսումնասիրությանը:

«Sputnik-V» պատվաստանյութի լայնածավալ փորձարկումների երրոդ փուլին մասնակցում է առնվազն 40,000 մարդ: Նախնական արդյունքները սպասվում են հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին: