«Ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն». այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն բացառապես առցանց. ԿԳՄՍՆ

Լուրեր

29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով:

«Հայաստանում և Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձևաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, հեծանվային արշավ և այլն:

Կապված նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ՝ միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարևորվել է խորագրին համահունչ կրթական ծրագրերի առցանց կազմակերպումը, ինչպես նաև երիտասարդության ներգրավվածությունը:

Ամբողջական ծրագիրն ու ժամանակացույցը ներբեռնելու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70,000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: