Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու HSBC Հայաստանը Գեղարքունիքի մարզի 32 ընտանիքներիաջակցություն է տրամադրել 

Լուրեր

29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արձագանքման միջոցառումներ COVID-19-ին» ծրագրի շրջանակներում 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Գեղարքունիքի մարզի 32 ընտանիքների տրամադրեց աջակցություն, ինչը վերջիններիս կընձեռի տնտեսական գործունեություն ծավալելու արդյունքում որոշակի եկամուտ ստեղծելու և երկարաժամկետ կտրվածքով կենսապահովման խնդիրները հաղթահարելու հնարավորություն:

 

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակվող խոցելի ընտանիքներից ընտրվեցին ծրագրի շահառուներ: Ընտանիքների ֆինանսական և/կամ բնաիրային եկամուտների ապահովման նպատակով իրականացվեց կարիքների, կարողությունների և ռեսուրսների գնահատում։

 

Արդյունքում 28 ընտանիքներ անասնապահությամբ զբաղվելու համար ստացան խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, թռչուններ, 3 ընտանիքներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գյուղտեխնիկա և 1 ընտանիք՝ կարուձևով զբաղվելու տեխնիկա։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության և  HSBC Հայաստանի համագործակցության շրջանակներում HSBC Հայաստանի կողմից հետագայում նախատեսվում է նաև կամավորական սկզբունքով դասընթացների կազմակերպում ստարտափ բիզնես վարելու թեմայով, որի արդյունքում ծրագրում ներգրավված  ընտանիքները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ»,- ասված է ՀԿԽԸ-ի տարածած հաղորդագրությունում: