«Շենգավիթ» ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել
Հասարակություն
18.09.2020 | 12:22«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Շենգավիթ» ԲԿ խոսնակ Անուշ Բադալյանը։
«Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Կինը 30 տարեկան է եղել, հղիության 41 շաբաթում։ Երեխան աղջիկ է, վիճակը լավ է»,- նշեց Բադալյանը։
Նա նշեց, որ դեպքի մասին այլ մանրամասներ կհայտնեն հաղորդագրությամբ։