Կառավարությունը պետք է գա և ասի՝ ինչո՞ւ կանխատեսումները չիրականացան, ինչու՞ մեզ չէին լսում. Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 18:00
ՌԴ Ամուրի մարզում Տու-95 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհեր կան
29.09.2026 | 17:53
Լիխաչովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից և ռուսական առաջարկներից
29.09.2026 | 17:45
45-ամյա Ֆերնանդո Ալոնսոն նոր պայմանագիր է կնքել «Ասթոն Մարտինի» հետ
29.09.2026 | 17:36
ՌԴ-ն արգելել է Հայաստան, Ադրբեջան և մի շարք այլ երկրներ ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ դուրս բերել
Բոլորը

Երկու օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց տարեվերջյան սպասումների մասին, որոնք ցույց են տալիս ՀՀ-ում ստեղծված և շարունակվող տնտեսական ճգնաժամի խորությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այն, որ ապրիլ ամսին Կառավարությունը եկավ այստեղ և ասաց, որ տնտեսական անկումը նախատեսվում է 2 տոկոս, հիմա 6․2 տոկոս է կանխատեսվում: Մենք ժամանակին զգուշացրել էինք՝ Կառավարությո՛ւն, ևս մեկ անգամ գալու ես և ճշգրտում անես»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ վերջին մեկ-երկու ամսում Կենտրոնական բանկն անկման տեմպն արագացրել է։

Դիմելով Կառավարությանը՝ պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատրաստվում են առաջիկայում գալ Ազգային ժողով, եթե դեֆիցիտի աստիճանը փոխվում է, արդյո՞ք պատրաստվում են նորից վերաբաշխումներ կատարել, այդ դեֆիցիտն ինչո՞վ են փակվելու՝ հաշվի առնելով, որ հարկային մուտքերի անկումը 12 տոկոս է նախատեսված:

«Ծառայությունների, շինարարության, արդյունաբերության ոլորտներում անկումներ ունենք, ինչը մինչև տարեվերջ շարունակվելու է… Կառավարությունը, երբ առիթ կլինի, թող գա և ասի, թե իր կանխատեսումներն ինչո՞ւ չիրականացան, և ինչո՞ւ այն ժամանակ, երբ մենք ասում էինք, չէին լսում, որպեսզի իրատեսական անկման տեմպ արձանագրեին ճշգրտված բյուջեի մասին օրենքում»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: