Միգուցե Գագիկ Ծառուկյանը համաձայնվի միանալ, օրենսդրական նախաձեռնություն բերենք․ Քրիստինե Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
Բոլորը

Այսօր ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառմանը, որում, մասնավորապես, ասված էր․ «Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»։

Պատգամավորն ասաց՝ նման մի նախաձեռնությամբ ինքը նախկինում հանդես է եկել, առաջարկելով, որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն։

«Զարմանալիորեն այդ ժամանակ իր նախաձեռնությանը շատ վատ են արձագանքել ԲՀԿ խմբակցության պատգամվորները: Ես զարմացա, իմ ընկերները համոզեցին, որ այդտեղ խախտում կա ազատ ընտրության, և որ պատգամավոր կարող է ցանկացած մարդ ընտրվել, ամեն դեպքում, ես որոշեցի առժամանակ հետ կանգնել այդ ճանապարհից՝ լսելով ընկերներիս հորդորը: Բայց քանի որ այսօր ԲՀԿ ղեկավարն է նման հայտարարություն արել, երևի մեկ տարվա ընթացքում ինչ-որ բան է փոխվել, մտածում եմ՝ կարող է Գագիկ Ծառուկյանը համաձայնվի միանալ իմ այդ նախաձեռնությանը և միասին այդ օրենսդրական նախաձեռնությունը բերենք և հասկանանք՝ արդյո՞ք ԱԺ-ում ներկա գտնվող 132 պատգամավորները կանցնեն այդ ստուգումը և իրավունք կունենան ՀՀ քաղաքացիների համար օրենքներ մշակել, քվեարկել և հաստատել, թե՞ չեն կարողանա»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։