Խոշտանգելուց հետո փորձել են լռեցնել Ղազարյանին․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհի չեմպիոն, ծանրորդ Արմեն Ղազարյանի փաստաբան Աստղիկ Պապիկյանը հավաստում է՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի գլխավորությամբ, փորձել են տարբեր եղանակներով ազդել Արմեն Ղազարյանի վրա, որպեսզի նա հերքի և՛ իր դիմումը, և՛ իր հայտարարությունը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում իրեն որևէ վտանգ չի սպառնա:

«Այսինքն՝ խոսքը եղել է սուտ մատնության մասին: Տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում, նրանք փորձել են այլ մեթոդներ կիրառել, որոնց մասին, նախաքննական գաղտնիքը պահպանելու նկատառումներից ելնելով, չեմ բարձրաձայնի»,- նշեց փաստաբանը:

Նշենք նաև, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր ծանրորդ Արմեն Ղազարյանի պնդմամբ՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արտահայտություններ թույլ տվել։ Կատարվածի վերաբերյալ Արմեն Ղազարյանը դիմում է ներկայացրել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն և Հատուկ քննչական ծառայություն։

Մանրամասները՝ տեսանյութում: