Օրինակ է բերվել և ԲՀԿ-ն գտել է հերոսի անունը. կոտայքցիներին որևէ մեկը չի վիրավորել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
Բոլորը

Պատգամավորներ կան, որոնք մնացել են անցյալում և վերջնականապես գնալու են անցյալ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է քաղաքական դիսկուրսը նման մակարդակի իջեցվել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ իր խոսքն այն բանի մասին է, որ ցանկության դեպքում յուրաքանչյուրին ցանկացած պահի կարելի է իր անցյալի հետ կապել։

«Ինչ վերաբերում է ԱԺ-ի մակարդակն իջեցնելուն, ապա ես կարծում եմ, որ կոնկրետ պատգամավորներ կան, որոնք իրենց աշխատելաոճով մնացել են անցյալում և վերջնականապես գնալու են անցյալ։ Մենք պետք է վերջնականապես հրաժարվենք նախկին բարքերից, լկտիությունից, երբ ԱԺ-ում պատգամավորներն իրենց թույլ էին տալիս լրագրողին ապտակել, վիրավորել, և հիմա պատգամավոր կոչվածն իրեն թույլ է տալիս լկտի արտահայտություններ անել դերասանի, պատգամավորների, նախարարների վերաբերյալ՝ իր ուղեղի սանդղակին համապատասխան»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ ԲՀԿ-ի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում մի ամբողջ մարզի բնակիչների է վիրավորել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ կոտայքցիներին որևէ մեկը չի վիրավորել, դա մանիպուլյացիա է, ո՞նց կարելի է մի ամբողջ մարզի բնակիչներին վիրավորել։

«Օրինակ է բերվել, իրենք գտել են այդ հերոսի անունը և սկսել են պաշտպանել։ Ընդհանրական ասված բան էր, որ այլևս նման բարքերը Հայաստանում տեղ չունեն»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: