ՊԵԿ նախագահը հանդիպում է ունեցել հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ. համաքայլ գործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու  վերջին  շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել, վստահեցնելով, որ կոմիտեն  բաց է ու պատրաստ՝ առողջ քննարկումների, համագործակցության և առաջարկությունների համար՝ ելնելով ստվերի դեմ սկզբունքային և անզիջում պայքարի դիրքերից։

«Նշվել է, որ հարցի վերանայման նպատակով հանդիպումներ, քննարկումներ են եղել տարբեր հարթակներում, որպեսզի լուծումները տնտեսվարողների համար առավել հարմարավետ և ընդունելի լինեն, ինչպես նաև ցածր լինի կիլոգրամի փոխարեն հատով մաքսազերծվող հագուստի արժեքը։ Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ապրանքների մաքսային արժեքների սահմանման համար ուսումնասիրվել են արտահանող երկրում տվյալ ապրանքների շուկայական արժեքները, ինչպես նաև մոնիտորինգ է իրականացվել տեղական մանրածախ վաճառքի առևտրի կենտրոններում և սահմանվել են հնարավոր նվազագույն գները, որը հնարավոր է վճարված լինի տվյալ ապրանքի համար արտահանվող երկրում։ Ընդ որում, օրենքի պահանջի մասին  բազմիցս իրազեկվել են, սակայն կիրարկումը տևական ժամանակ հետաձգվել է, ներառյալ համավարակի ակտիվ շրջանը։ Կոմիտեն վերլուծել և կանխատեսել է բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ ապրանքները ԵԱՏՄ տարածքով ներմուծելու ուղիները և դրանց չեզոքացման կամ  հակազդման լուծումները։

Կառույցի  ղեկավարը ընդգծել է, որ վճռական  և հետևողական են լինելու նաև հագուստի մաքսազերծումը սահմանված կարգով լիարժեք իրականացնելու հարցում։ «Այսօր ՊԵԿ-ն իր գործառույթները պետք է կատարի լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում, այնինչ ներմուծվող հագուստի քաշով մաքսազերծման նախկին կարգը հակասում է այդ սկզբունքին»,-հայտարարել է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հանդիպման ավարտին, համակողմանի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի ի գիտություն ընդունվի մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին, նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի  համագործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն և աշխատանք տանելով գործընկերների հետ»,- ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: