ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ԱՀ ոստիկանության պետերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

Ճանաչողական այցով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը նշել է, որ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ տարիներ շարունակ առկա համագործակցությունն այսուհետ ավելի կամրապնդվի՝ պայմանավորված օրվա առիթ դարձած Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ երկու կառույցների միջև առկա համագործակցությունը կլինի շարունակական:

Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև սերտ համագործակցության համար ԱՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Դարբինյանը պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, իսկ ՀՀ  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը պարգևատրվել է հուշանվերով:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին և ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանին պարգևատրել է արժեքավոր նվերներով: