ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը. ՀՀ ՊՆ

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ից 26-ը Ռուսաստանի Դաշնությունում` «Կապուստին Յար» զորավարժադաշտում (ք.Վոլգոգրադ) անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:

«Զորքերի (ուժերի) խմբավորման կազմում զորավարժության համատեղ գործողությունների իրականացման համար հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Իրանի և Պակիստանի ստորաբաժանումները՝ մոտ 1000 զինծառայող:

Ռազմավարական զորավարժությանը դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի-Լանկայի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 հազար զինծառայող (այդ թվում՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման, ՀՕՊ, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի միավորումներ ու զորամասեր):

Զորավարժությանն ընդգրկված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահատեխնիկա, մինչև 200 հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր»,- ասված է հաղորդագրությունում: