Սահմանամերձ Շաղիկի դպրոցն ունի ընդամենը 1 աշակերտ․ համաճարակային կանոնների պահպանումն այստեղ մեծ խնդիր չէ

Լուրեր

25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր ուսումնական տարին մեկնարկեց դասապրոցեսի կազմակերպման նոր ու «արտակարգ» կանոններով։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար դասերը կազմակերպվում են պարետատան կողմից սահմանված ուղեցույցի համաձայն։

Մինչ քաղաքային դպրոցներում դասարաններն են խմբերի բաժանում, հերթեր սահմանում, աշակերտներին սովորեցնում պահպանել սոցիալական հեռավորություն, գյուղական համայնքների դպրոցներում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Այստեղ աշակերտները փոքրաթիվ են, կանոնների պահպանումն ապահովելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։

Մասնավորապես, Շիրակի մարզի սահմանամերձ Շաղիկ համայնքի դպրոցն ունի  ընդամենը մեկ աշակերտ, երկրորդ դասարանում է սովորում։ Այս տարի դպրոցը առաջին դասարանցի չունի։

«Նորեկ չունենք։ Հեռանկար էլ չկա, որ կլինի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շաղիկի հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ դպրոցը միշտ չէ այսպես քիչ թվով աշակերտներ ունեցել։

«Մեր դպրոցը մինչև 20-25 աշակերտ ունեցել է, պարզապես, ավարտողներից բացի, գնում են այլ տեղերում բնակություն հաստատելու։ Հեռավոր է մեր գյուղը, պայմանները թույլ չեն տալիս։ Անցյալ տարի մեր դպրոցից 6 աշակերտ դուրս եկավ՝ զուտ ուրիշ դպրոցում սովորելու համար»,- ասաց Արման Ղուկասյանը։

Շաղիկ գյուղը գտնվում է Գյումրիից 41 կմ հեռավորության վրա, Արփի լճի հյուսիս-արևմտյան մասում, իսկ Թուրքիայի հետ սահմանից հեռու է 1․5-2 կմ։ Գյուղում փաստացի 7-8 ընտանիք է ապրում, արտագաղթողները շատ են, այդ պատճառով էլ երեխաների թիվը կտրուկ կրճատվել է։ Հիմա սպասում են  գյուղի նորածինների մեծանալուն՝ հույսով, որ գոնե նրանք կհամալրեն դպրոցի աշակերտների շարքը։

«Փոքր տարիքի երեխաներ, նորածիններ ունենք, բայց մյուս տարի էլ չենք ունենա առաջին դասարանցի։ Եթե այս տեմպերով շարունակվի, 5 -6 տարի չենք ունենա»,- ասաց Շաղիկի դպրոցի տնօրենի պաշտոնակատարը։

Ի դեպ, ի տարբերություն շատ բնակավայրերի՝ Շաղիկի դպրոցի շենքային պայմանները լավ են, այն վերանորոգված  է, դասապրոցեսի համար անհրաժեշտ բոլոր պայմանները կան։ Խնդիրն այստեղ միայն աշակերտների բացակայությունն է, որն ինչ-որ պահի կարող է հանգեցնել դպրոցի փակմանը։

Արման Ղուկասյանի խոսքով՝ օրենքի համաձայն՝ եթե դպրոցն աշակերտ չի ունենում, 5 տարի շարունակում է գործել, այնպես որ՝ դեռ ժամանակ ունեն փակմանը չհասնելու համար։

Իսկ մինչ այդ, Շաղիկի դպրոցում մեկնարկել է նոր ուստարին։ Համավարակով պայմանավորված՝ մյուս դպրոցների նման մարտից դասերը հեռավար են արել, հիմա էլ, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, դասերը տեղափոխվել են դպրոց։ Ի տարբերություն այլ դպրոցների՝ այստեղ համաճարակային կանոնների պահպանումը դժվար չէ։

«Կարելի է ասել՝ մեր դեպքում արդեն պահպանված է»,- կատակով ասաց դպրոցի տնօրենը։

Նշենք նաև, որ բացի Շաղիկից՝ այս տարի առաջին դասարանցիներ չունեն նաև Շիրակի մարզի Զարիշատ, Լեռնուտ, Նոր Ախուրյան, Հայկասար ու Կաքավասար համայնքների դպրոցները։

Էմմա Չոբանյան