88 հոգին Արայիկ Հարությունյանին հանդուրժում է նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է. Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից «Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը

Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն հեղափոխության առաջնորդներից մեկը լինելու համար։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Այսօր Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրան անվստահության հարցն ամենաբնական պահանջն է հանրության կողմից: Տեսեք, թե ինչ է կատարվում դպրոցներում, բուհերում, գիտության հետ առհասարակ: Մշակույթի և սպորտի մասին պարզապես կարող ենք լռել: Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք: Երկու տարվա ընթացքում այդ մարդը, բացի գիտական հանրույթի, մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած հեգնանքի, ծաղրի, նվաստացումների, բարեփոխումների իմիտացիայի, տնօրեններին ոչ իրավական ճանապարհներով հեռացնելու, ՀՀԿ-ական տնօրենների դեմ խտրական պայքար մղելուց՝ ոչինչ չի արել։ Բուհերում քաոս է, մարդիկ չեն կարողանում ռեկտոր ընտրել, որովհետև նախարարը միջամտում է այդ ընտրություններին»,- ասաց Անի Սամսոնյանը:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ «թող հրաժարականով չվախեցնեն» հայտարարությանը՝ պատգամավորը նշեց. ««Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է: Այլ արժանիք, որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ պատճառով լռում են: Կրթությունն այն հարցն է, որ նրանք չպիտի լռեն: Ես հասկանում եմ, որ նրանց ստիպում են»:

Մանրամասները՝ տեսանյութում: