Ռիսկը բարձր է․ բազում դեպքեր կան, որ գազի բալոնները պայթել են, ունցել ենք զոհեր և վիրավորներ․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է վերահսկողություն սահմանել մեքենաների տեխզննության իրականացման նկատմամբ։

Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է բացառել տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ տիրապետողների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու և առանց տեխնիկական զննության կայան ներկայանալու՝ հողմապակուն փակցնելով տրանսպորտային միջոցների շահագործումը, վերահսկողություն իրականացնել ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ տրանսպորտային միջոցի փաստացի տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ՝ հիմք ընդունելով ախտորոշման քարտի և էլեկտրոնային շտեմարանի տվյալները, բացի տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ տիրապետողներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ սահմանել նաև վարչական պատասխանատվություն կայանների նկատմամբ տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:

Անդրադառնալով նախագծին և ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած մտահոգություններին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ սա բարելավող նորմ է, որով ֆինանսական բեռ չի ավելանում․ «Հիմա ուղղակի ձևական է այդ ամբողջ պրոցեսը, վստահ չեն, որ կարող են նորմալ տեխզննում անցնել, վստահ չեն, որ դա իրենց պետք է։ Սրա հետևանքով նաև դժբախտ պատահարների թիվն է պակասելու»։

Ինչ վերաբերում է գազաբալոնների համակարգին, պատգամավորը նշեց, որ եթե գազաբալոնն այնպիսի վիճակում է, որ չի հաստատվում կամ դրա շահագործումն արգելվում է, սա նշանակում է, որ այդ գազաբալոնը չպիտի շահագործվի։

«Եթե այդ մարդն ուղևորների է տեղափոխում, ռիսկն այնքան բարձր է, որ մենք պետք է մնացած գործոնները դնենք մի կողմ, մտածենք մարդկանց անվտանգության մասին։ Մանավանդ, որ սա ոչ թե օդի մեջ ռիսկ է, այլ բազում դեպքեր կան, որ գազի բալոնները պայթել են ու ունեցել ենք զոհեր և վիրավորներ»,- նշեց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։