Լկտիացել ու ձեռ են առնում հասարակությանը․ նախկինները հասկացան՝ իշխանությունը չի կարող կոտրել իրենց դիմադրությունը․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Ազգային ժողովն այսօր ընտրեց ՍԴ-ի նոր դատավորների, նրանք են՝ քաղհասարակության կողմից քննադատված թեկնածուներ Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը: Կա այսպիսի քննադատություն, որ այդ մարդիկ նախկին իշխանության խամաճիկներն են եղել և ՍԴ-ում լինելու են այս իշխանություններին լոյալ և այստեղ կասկածելի գործարք է տեղի ունեցել: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այս ընտրությունը:

-Գիտեք, ինչ-որ չափով ինձ համար դա անսպասելի էլ չի, թեև, կարծես թե, անսպասելի պետք է լինի, որովհետև մարդկանց կենսագրությունը ունի բավական բարդ կողմեր, օրինակ՝ դատավորներից մեկի հետ կապված կան մի քանի ՄԻԵԴ-ի որոշումներ, որով բեկանվել էին նրա կայացրած դատական ակտերը։ Հարց է շրջանառվում, թե ինչու այս ձևի թեկնածուներ պետք է լինեին, ինչու այդ ձև զարգացումները գնացին դատաիրավական համակարգում, բայց մեծ հաշվով դա անսպասելի չէր այդքան էլ։ Նայե՛ք, իշխանությունը որդեգրեց մի ճանապարհ՝ հատվածային լուծումներ տալ ՍԴ-ի պրոբլեմին, նախկին կազմի հետ ինչ-որ պրոբլեմներ ունեին, որովհետև այն քաղաքականացնում էր գործերը, և իշխանությունը փորձեց ազատվել իրենցից, փորձեց հանրաքվե անցկացնել, որը կորոնավիրուսի պատճառով ձախողվեց, հետո փոփոխություն կատարեց Սահմանադրությունում անձերի հետ կապված, հատվածներով լուծումներ տրվեցին, ինչ-որ նոր մարդկանց բերեցին, բայց սկզբունքները լղոզվեցին, մինչդեռ մենք ու մեր գործընկեր կազմակերպությունները ի՞նչ էինք ասում՝ մի՞թե ավելի հեշտ չի տալ քաղաքական գնահատական նախկին իշխանություններին, անցկացնել դատավորների վեթինգ, օրինակ՝ ԱԺ-ն ընդուներ օրենք, որով այն դատավորները, որոնց գործերը ՄԻԵԴ-ում բացասական արդյունքի բերեցին կամ բացասական գնահատվեցին, նրանք իրավունք չունենային առաջդրվել ՍԴ դատավորի թեկնածու։

Եթե  օրենքով ամրապնդվեր, վեթինգ արվեր, եթե քաղաքական գնահատական տայինք նախկին զավթմանը իշխանության, շատուշատ պրոբլեմներից զերծ կմնայինք։ Շատերը մոռանում են, որ ապրում ենք Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդունված Սահմանադրության պայմաններում, որը հնարավորություն չի տալիս բալանսավորել իշխանությունը, ամբողջ բեռն ընկած է վարչապետի վրա, պարզ է, որ վարչապետին ծանր է աշխատել, քանի որ բոլոր պրոբլեմներն իր հետ են կապված։ Սկզբունքային հարցեր չեն լուծվել, գնահատական չտրվեց նախկին զավթմանը իշխանության, դա է պատճառը, որ էսօրվա իշխանությունը տարբեր հարցերին հատվածային լուծումներ է տալիս ու դա բարդություն կստեղծի հենց այս իշխանությունների համար։

-Ձեր գնահատմամբ՝ իշխող ուժը անկախ դատարան ձևավորելո՞ւ նպատակ ուներ ի սկզբանե, թե՝ իրեն լոյալ դատարան:

-Սկզբից, միանշանակ է, որ ուզում էին կառուցել անկախ դատարան, բերել դատավորներ, ովքեր անկախ կգործեին, բայց գիտեք, այս մեկուկես տարվա մեջ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման մեջ շատ բան փոխվեց։ Նախկինները կարողացան մեծ ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյանի մոտ, և ես տեսնում եմ՝ այսօր ձևավորվում է ոչ թե անկախ Սահմանադրական դատարան, այլ մարդկանցից, ովքեր լոյալ կլինեն էսօրվա իշխանությանը։ Գոնե այս վտանգը մենք տեսնում ենք, երբ ասում եմ՝ «մենք», նկատի ունեմ շատ մեծ թվով փորձագետների, իրավապաշտպանների, կազմակերպությունների։ Էդ վտանգի զգացողությունը, մտահոգությունը մենք ունենք։

-Դուք նշեցիք, որ նախկին իշխանությունը կարողացավ ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյանի վրա։ Դուք կոնկրետ ինչպե՞ս զգացիք այդ ազդեցությունը, կադրայի՞ն փոփոխության մասով նկատի ունեք։ Գիտենք՝ հեղափոխությունից մեկ տարի անց վարչապետի կոչով արգելափակվել էին դատարաններ, և այդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգում վեթինգ է իրականացվելու, ասել էր՝ ՄԻԵԴ-ի որոշումներով անօրինական ակտեր ընդունած դատավորները պետք է հեռացվեն, սակայն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի օրոք սլաքները փոխվեցին և տարբերվեցին վարչապետի հայտարարից։

-Որտեղի՞ց տեսա, որ կարող են լինել պրոբլեմներ, տեսա նրանից, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները չեն էլ սկսվել։ Շատերը մոռանում են, Ոստիկանությունում նույնիսկ կադրերը չեն փոխվել, նույն մարդիկ են, ուղղակի փոխվում են պաշտոնները, նույնը Դատախազությունն է, քննչական մարմիններն են, գրեթե նոր մարդիկ չկան, ու ամենակարևրը՝ նույն մեթոդներն են աշխատանքի։ Ես օրինակ բերեմ կոնկրետ․ մի քանի օր առաջ կալանավորված մի մարդ սկսեց հացադուլ, հետո ուզում էր ինքնասպանություն գործել։ Ես փորձեցի խորանալ՝ էդ ի՞նչ հարց է, որ երիտասարդը հացադուլ է սկսում, էդ ի՞նչ քաղաքական հարց է։ Ուրեմն՝ գործը կապված է 10 հազար դրամի հետ, իրեն մեղադրում են, որ հարևանից գողացել է 10 հազար դրամ՝  20  դոլար։ Դատախազությունը մտավ դատարան՝ պահանջելով 8 տարվա ազատազրկում։ Ոնց որ ձեռ են առնում մեր հասարակությանը, լկտիացան, հասկացան, որ գործող իշխանությունները չեն կարող կոտրել իրենց դիմադրությունը, դա մարտահրավեր է հասարակությանը, դուք հիշո՞ւմ եք, որ մարդիկ պաշարեն դատարանի շենքը՝ Վարդենիսում մարդիկ պաշարեցին։ Դատարանը որոշեց կալանավորել, մինչդեռ տակը ոչ մի խնդիր չկար, նախկինների օրոք կարած գործ էր, բայց ապացույցներ չկային։  Դատախազությունը մտավ կալանքի դիմումով, դատարանը կալանավորեց, ու պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում մարդիկ հարգում են օրենքը, բայց մարդիկ պաշարեցին շենքը։ Ես չէի հիշում, որ նման դեպքեր լինեին։ Նախկինների ներքո են գործում այս մարմինները։ Իմ առաջարկն է վարչապետին՝ քանի որ բարեփոխումները դեռ չկան ո՛չ Ոստիկանությունում, ո՛չ Դատախազությունում, գոնե զգուշացրեք ժողովրդին, որ մարդը հասկանա՝ սա թշնամի է, զգույշ լինի։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան