Պաղեստինը դատարան կդիմի՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու առնչությամբ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաղեստինը  միջազգային դատարան կդիմի՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու առնչությամբ: Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:

«Իհարկե»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի, թե Պաղեստինը կդիմի միջազգային դատարան:

Դեսպանի խոսքով՝ նա հանդիպումներ է ունեցել ՌԴ ԱԳՆ-ում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով, և ռուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումը, որ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է, իսկ Արևմտյան Երուսաղեմը՝ Իսրայելի:

Նոֆալը նաև նշել է, որ ամերիկյան կողմի նմանօրինակ գործողություններից հետո Պաղեստինն այլևս ԱՄՆ-ին չի համարում  պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցով խաղաղ գործընթացի մասնակից:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին:

Իսրայելը Երուսաղեմը համարում է  իր «միակ և անբաժանելի» մայրաքաղաքը՝ ներառյալ արևելյան շրջաններն ու պատմական կենտրոնը, որոնք կարողացել է հետ նվաճել Հորդանանի հետ վեցօրյա պատերազմի արդյունքում:

Հայտնի է՝ աշխարհը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում, ու սա Մերձավոր Արևելքի հակամարտության ամենախրթին խնդիրներից մեկն է: Այդ իսկ պատճառով օտարերկրյա բոլոր դեսպանությունները տեղակայված են Թել-Ավիվում:

Դեռևս 1995 թ. ԱՄՆ Կոնգրեսը Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենք էր ընդունել, սակայն այդ որոշման իրականացումը հետաձգվում էր շուրջ 22 տարի: