Ի՞նչ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել Վճռաբեկ դատարանում և ինչպիսի՞ ճնշումների եք ենթարկվել․ Սամսոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին՝ հիշեցրեց ՄԻՊ 2013թ. արտահերթ զեկույցը՝ ասելով․ «Պարո՛ն Խունդկարյան, մեզ պատմեք, թե ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմներ են գործել Վճռաբեկ դատարանում և ի՞նչ ճնշումների եք ենթարկվել Դուք»:

«Բոլորս էլ գիտենք, թե ինչ վախի մթնոլորտ է տիրել ՀՀ-ում Ձեր պաշտոնավարման տարիներին: Ձեր մասնակցությամբ բազմաթիվ որոշումներ ՄԻԵԴ-ի կողմից հասցրել են մեր պետությանը նյութական մեծ կորուստներ»,- նշեց Անի Սամսոնյանը:

Նա նաև խնդրեց պատասխանել հարցին, թե ինչ մասնակցություն է ունեցել Երվանդ Խունդկարյանը «Ա1+»-ի փակման գործում:

Մանրամասները՝ տեսանյութում: