Վրաստանում  կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը լքել է «կանաչ գոտին»

Լուրեր

26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
Բոլորը

Հայաստանի հարևան Վրաստանում  կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը Covid-19- ի դեպքերի առումով լքել է «կանաչ գոտին» , 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված. հայտնում է «Новости-Грузия»-ն:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին»: Եթե հուլիսի սկզբին Վրաստանում հարյուր հազար բնակչի հաշվով նոր դեպքերի ցուցանիշը 0,7 էր, ապա այսօր այն կազմում է 10,2: Սկսվում է «դեղին» նախազգուշական գոտին , երբ հարյուր հազար բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 10-ից 30 է:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 87 դեպք: Վեց խոշոր քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է երկու շաբաթով ՝ մինչև հոկտեմբերի 1-ը: «Դա մեզ պետք է, որպեսզի առկա ռիսկերը ճիշտ գնահատենք: Դրա համար  համաճարակաբանների հետ  մեզ երկու շաբաթ է պետք: Դրանից հետո մենք լրացուցիչ որոշումներ կկայացնենք երեխաների հետ կապված », – ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: