Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն իր արձակուրդի մի մասն անցկացնում է արտերկրում, Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթնի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարներին: Նախարար Ուենդի Մորթնը տեղեկացրել է, որ հաջորդ տարի Միացյալ Թագավորությունը նախատեսում է հյուրընկալել Կլիմայի փոփոխության 26-րդ գագաթնաժողովը (COP26), որին ակնկալվում է նաև Հայաստանի մասնակցությունը: Նախարարը հետաքրքրվել է կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներով, ինչին ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքն անձամբ «կանաչ» մոտեցման կողմնակից է և մշտապես կարևորել ու կարևորում է բնապահպանությունը: Հայաստանի նախագահն այդ համատեքստում խոսել է Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարի մասին, որն ուղղված է լինելու նաև Երևանի կանաչ տարածքների ավելացմանը:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև նախագահական մի շարք այլ նախաձեռնություններ: Մասնավորապես անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow)-ին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս նախաձեռնության շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտների: Տեղեկացնելով, որ աշխարհի մի շարք խոշոր ընկերությունների, ինչպիսիք են IBM-ը, Siemens-ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, «Լեոնարդոն», ինչպես նաև՝ հայտնի համալսարանների ու գիտական կենտրոնների հետ արդեն նախաձեռնության շրջանակում համագործակցելու նախնական համաձայնություն կա, նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինեն համագործակցել նաև բրիտանական ընկերությունների, համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում հաջորդ տարի նախատեսվող STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և նախարար Մորթնին հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին։