ԱԱՏՄ ստուգումներից հետո ավելի քան 3 տասնյակ տնտեսվարողի գործունեություն է կասեցվել

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող՝ ԱԱՏՄ-ի սեպտեմբերի 10-ի կասեցումների ցանկում․ հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։

Կասեցվողների ցանկում է Գյումրիի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցը․ հյուրանոցային գործունություն ծավալող տնտեսավարողներն ամառային հանգստի շրջանում ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։

Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում․ դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։

Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է կիրառվել մեկ տասնյակից ավելի տնտեսավարողի նկատմամբ՝ խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր,  այդ թվում՝ «Էվրիկա» սուպերմարկետի, որտեղ հնարավոր խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ահազանգ էր ստացվել։ Մայրաքաղաքում կասեցումները հաջորդել են նախորդիվ ողջ Երևանով մեկ կատարված համաժամանակյա ուժեղացված ստուգայցին, որի արդյունքում արձանագրվել էին համաճարակային ռեժիմի շեղումներ, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևաչափերի անհամապատասխանություն, որոշ դեպքերում նաև՝ բացակայություն, չի պահպանվել  փակվող աղբամաններ ունենալու, դիմակ կրելու պահանջը։ Արձանագրվել են նաև ախտահանումը պատշաճ չիրականացնելու դեպքեր։

Ուշագրավ է կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մեծ թիվը թե՛ մարզերում, թե՛ Երևանում։

Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով մշտադիտարկվել է Արարատի մարզի «Արտաշատի ստոմատոլոգ» ՓԲԸ-ն՝ քաղաքային ամենախոշոր ատամնաբուժական պոլիկլինիկան,  որտեղ արձանագրվել են համաճարակային ռեժիմից շեղումներ։ Դիտարկվել է նաև Փոքր Վեդու համայնքապետարանը․ նկատված որոշ խախտումների մասով տրվել է  դրանք անմիջապես վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ ստուգայցերը փաստում են՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են, սակայն չեն բացառվել։ Արձանագրվող խախտումները ներկայացվում են պարետատուն։ Դրանց համակցված առկայության դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։