Թափառող կենդանիների համար ապաստարաններ կառուցելու հարցը քննարկում ենք գործադիրի հետ․ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանի և պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխությունների մասին նախագիծը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սարիկ Մինասյանն անդրադարձավ թափառող շների խնդրին՝ նշելով, որ դրանց նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում․ «Կացարանները բացակայում են, արդյո՞ք հաշվարկված է, թե տեղական ինքնակառավարման մարմինների վրա ինչ գումար է նստում, որովհետև եթե դա հնարավոր լիներ բյուջեի սահմաններում լուծել, չեմ կարծում՝ այդքան թափառող շներ փողոցներում վտանգ կներկայացնեին մեր հասարակության վրա»:

Պատգամավոր Մերի Գալստյանը պատասխանեց, որ բյուջեի հետ կապված հաշվարկներ եղել են, թե մեկ թափառող շուն կացարանում պահելը որքան է արժենալու։

«Հենց այս հարցով է նաև, որ շարունակվում են քննարկումները գործադիրի հետ, որպեսզի կարողանանք համայնքային կամ կենտրոնական բյուջեից ապաստարաններին գումար հատկացնելու և ապաստարաններ կառուցելու հարցը ներառել առաջիկա ծրագրերում»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։