Բողոքի ակցիա Բելառուսի դեսպանատան դիմաց՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների դեմ․ ՈՒՂԻՂ

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանում Բելառուսի դեսպանության դիմաց։ Պատճառը Բելառուսում հետընտրական իրադարձություններն են։

Մասնավորապես, սեպտեմբերի 5-7-ին ձերբակալվել են Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ բելառուս երեք հասարակական գործիչներ՝ Իրինա Սուխիյը, Անդրեյ Յահորաուն և Ստանիսլավա Հուսակովան:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն քննարկել է այս խնդիրը, հայտարարություն ընդունել և առաջարկել Արևելյան գործընկերության պետություններում իրականացնել բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն ձերբակալված բելառուս գործընկերների:

Ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորն այսօրվա բողոքի ակցիայով կոչ է անում անհապաղ դադարեցնել բելառուս իրավապահ մարմինների կողմից քաղաքացիական հասարակության, երիտասարդների և այլախոհների հանդեպ բռնությունը և բռնաճնշումները, ինչպես նաև հորդորում է Բելառուսի իշխանություններին՝ կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ: