Արայիկ Հարությունյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն Բաբկեն Բաբայանին:

«Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ կառույցն առաջիններից էր, որ աջակցության ձեռք մեկնեց Արցախին: Հանրապետության նախագահի խոսքով՝ «Իզմիրլյան» հիմնադրամի շնորհիվ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ կյանքի են կոչվել կրթական, ականազերծման և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն արցախահայության համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել Իզմիրլյան ընտանիքին հայրենանվեր գործունեության համար` ընդգծելով կառավարության՝ հետայսու ևս ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

«Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել նոր առաջարկներ»,- ասված է ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: