ԵՀ-ն օգնություն կտրամադրի հունական Լեսբոս կղզու փախստականներին․ կղզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Լուրեր

12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունական Լեսբոս կղզում տեղակայված փախստականների «Մորիա» ճամբարում գիշերը բռնկված հրդեհից հետո ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտնել է ֆինանսական օգնություն հատկացնելու որոշման մասին՝ ճամբարից 400 երեխաների և դեռահասների անհապաղ մայրցամաք փոխադրելու համար։ Այս մասին հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

««Մորիա»-ում գտնվող բոլոր մարդկանց անվտանգության և կեցության հարցերն առաջնային են»,- Twitter-ում գրել է Յոհանսոնը։

«Մորիա»-ն փախստականների խոշորագույն ճամբարն է ամբողջ Եվրոպայում։ Տարիներ շարունակ այն գերբեռնված է։ Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին շրջանում այնտեղ 12.600 մարդ էր ապրում, չնայած ճամբարը նախատեսված է 2.800 մարդու համար։

Սեպտեմբերի 9-ի գիշերը «Մորիա»-ում միանգամից մի քանի հատվածում հրդեհ է բռնկվել։ Դրան նախորդել են անկարգությունները միգրանտների շրջանում՝ կապված այն բանի հետ, որ անցյալ շաբաթ, կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի հայտնաբերումից հետո, ճամբարում կարանտին է սահմանվել։ Հունական ANA գործակալության փոխանցմամբ՝ ճամբարի բնակիչները բողոքել են մեկուսացման դեմ։ Վերջին տվյալներով՝ այնտեղ կորոնավիրուսի 35 դեպք է արձանագրվել։

Հրշեջների արհմիության ղեկավարն առավոտյան հաղորդել է, որ «Մորիա»-ն 99%-ով այրվել է։

Միաժամանակ, հաղորդվել է, որ հրդեհից հետո Լեսբոս կղզում արտակարգ իրավիճակ է սահմանվել։