2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ին կայացած նիստում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը, և այն քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին:

Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ, որից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ:  ՀՀ կա­ռա­վա­րու­թ­յունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախ­սային հետևյալ գերա­կա­յու­թ­յուն­ները.

  • սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առող­ջա­պա­հու­թ­յուն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագա­վա­ռում պե­տա­կան մար­մին­ների գործունեության արդյունավետության, նպատա­կաուղղվա­ծության և հաս­ցեա­կա­նության մա­կար­դա­կի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառա­յությունները բնակչության համար ավե­լի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփո­խումների ֆինանսական ապա­հովում,
  • հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունու­թյու­նը և արցախյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպա­նելու նպա­տակով պաշտ­պանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործու­նեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,
  • տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտե­­­սու­թյուն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակա­ռուց­վածքների վերա­կանգնման և զար­գաց­ման ծրագրերի իրականացում:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԱԺ-ում ներկայացնելով նախագծի վերաբերյալ զեկույցը, տեղեկացրել է, որ 2018թ. բյուջեի հիմքում դրվել են 6 հենասյուներ: Առաջին հենասյունը մակրոնտնտեսական կայունությունն է, որի հիմքում դրված է պետական պարտքի կայունությունը: Երկրորդն, ըստ նախարարի, անվտանգությունն է: «Չեք գտնի աշխարհում մի երկիր, որտեղ կան անվտանգության հետ կապված ռիսկեր, և այնտեղ տեսնեք, որ մասնավորը ներդրում է կատարում, ստեղծում է աշխատատեղեր: Հետևաբար կարևոր հենասյունը անվտանգությանն ուղղված ծախսերի ավելացումն է, ինչ որ կառավարությունն իրականացրել է»,- նշել է նա: Երրորդ հենասյունը ենթակառուցվածքներում ներդրումներն են, չորորդը՝ եկամուտների բալանսավորված հավաքագրումն է: Արամյանի խոսքով՝  եթե ցանկանում ենք 2 տարվա ընթացքում կուտակային  հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով բարելավել, մենք պետք է դա անենք խիստ հաշվեկշռված սկզբունքով: 5-րդ հենասյունը սոցիալական խնդիրների լուծումն է տնտեսական ակտիվության միջոցով, և 6-րդն, ըստ Արամյանի, ծախսերի ավելի նպատակային իրագործումն է: