Կան 5-րդ շարասյան դեր խաղացող ուժեր, որոնք սփյուռքում օրուգիշեր մաղձ են թափում ՀՀ-ի և կառավարության վրա. Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից «Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

– Պարո՛ն Սինանյան, կորոնավիրուսով պայմանավորված հաղորդակցությունը դադարեցված է, սակայն կան, օրինակ, ՌԴ-ում ապրող ազգությամբ հայ քաղաքացիներ, որոնք օր առաջ ուզում են այդ երկիր մեկնել։ Բողոքի ակցիային օրերս հայտարարեցին՝ իրենց ընտանիքները ՌԴ-ում են, այստեղ ապրելու ձև չունեն, խնդրում էին, որ ինչ-որ կերպ ճանապարհեք։ Ի՞նչ է առաջարկում Կառավարությունն այս մարդկանց։

– Մարդիկ, որոնք հավաքվել են, որքան ես եմ տեղյակ՝ Ռուսաստանի քաղաքացիներ չեն, ինչից բխում է ամբողջ խնդիրը։ Հայաստանը չի կարող Ռուսաստանին թելադրել, թե ում ներս ու դուրս թողնի, ինչպես որ Ռուսաստանը մեզ չի թելադրում և մեզանից նման ակնկալիք չունի։ Մենք առողջապահական և անվտանգության նկատառումներով երկար ժամանակ սահմանափակել ենք դեպի Հայաստան մուտքը։ Ռուսաստանն էլ վերահսկում է իր սահմանները և որոշում է՝ ով կարող է մուտք գործել։ Հիմա այս մարդիկ, պարզ է, շատ դժվար վիճակում են, որովհետև, ըստ իրենց, ընտանիքի որոշ անդամներ ՌԴ-ում են, իրենք բաժանվել են, ուզում են գնալ և աշխատել, բայց ՌԴ-ն իրենց երկիր չի թողնում։ Հետևաբար՝ Հայաստանը շատ սահմանափակ իրավասություն ունի այս խնդիրը լուծելու հարցում։ Համոզված եմ, որ Ռուսաստանի իշխանությունները տեղյակ են պահվել խնդրի առկայության մասին, բայց լուծումը պետք է գա Ռուսաստանից։

– Օրերս հրապարակեցիք վիճակագրական մի տվյալ, ըստ որի՝ լիբանանահայերի 49 տոկոսը ցանկանում է գալ Հայաստան՝ մշտական բնակության։ Հատկապես Լիբանանում պայթյունից և տնտեսաքաղաքական ճգնաժամից հետո կարո՞ղ է արտագաղթի ուժեղ ալիք բարձրանալ։ Ի՞նչ է անում պետությունը, որ հայտնաբերի այս մարդկանց ու ուղղորդի Հայաստան։

– Իհարկե, մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ կայունանա Լիբանանում, տնտեսական ճգնաժամը մեղմանա և մարդիկ մեծ ցնցումների չենթարկվեն, համայնքն էլ պահպանվի։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ մեր կամքից դուրս հանգամանքներ են առաջ գալիս և թելադրում են հետագա ընթացքը պատմության։ Լիբանանահայերի դեպքում պատմության ընթացքի թելադրման մեջ ենք, և դժվար է ասել՝ ինչ տեղի կունենա։ Հաճախ մարդիկ չեն նշում քաղաքական անկայուն վիճակը։ Կառավարությունը հրաժարական տվեց, Լիբանանի նախագահն է խոսել համայնքային կառուցվածքի վերանայման մասին, Ֆրանսիան է սկսել խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, այսինքն՝ ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում մոտ ապագայում, որոնք կարող են կա՛մ թեժացնել հոսքը, կա՛մ նվազեցնել։ Ի՞նչ կարող է ակնկալել լիբանանահայը։ Ասեմ, թե ինչն է մեր սկզբունքը․ այն լիբանանահայը, որ մեկնում է Լիբանանից, պետք է գա Հայաստան, իսկ դա նշանակում է՝ պետք է իրենց համար մինիմալ պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան դա անել։

– Վերջերս 100 սփյուռքահայ երիտասարդ աշխատանքի անցավ ՀՀ պետական հիմնարկներում։ Սփյուռքի որակյալ կադրերով Կառավարության կադրային բանկը համալրելու խոչընդոտները վերացվա՞ծ են, օրինակ՝ երկքաղաքացին կարո՞ղ է պաշտոն զբաղեցնել։

– Այո՛, կարող է։ Երկքաղաքացիություն ունեցողին թույլատրվում է պաշտոն զբաղեցնել, հարցն այն է, որ բարձր պաշտոն չի կարող զբաղեցնել։ Անկախությունից հետո փոխանակ պայմաններն ավելի նպաստավոր դառնային, որպեսզի սփյուռքահայերը ավելի հեշտությամբ գային ու կարողանային պաշտոն զբաղեցնել՝ մասնակցելով պետականաշինությանը, ժամանակի ընթացքում գնալով պայմանները խստացվեցին, արհեստական խոչընդոտներն ավելի մեծացան, որի արդյունքում սփյուռքահայը չի կարող բարձր պաշտոն զբաղեցնել։ Չնայած, ասեմ, պարզվում է՝ անցյալ իշխանության օրոք անօրինական ձևով․․․ ինչպես ամեն ինչն էր անօրինական, մենք նախարարներ ունեինք, որ այլ պետության քաղաքացիներ էին, ինչը բացարձակ օրենքին դեմ է եղել, և խոսքը ուժային կառույցների մասին է, ինչը սարսափելի է։ Բայց արի ու տես, որ իրենք մի կողմից սահմանափակումներ էին ստեղծում, մյուս կողմից՝ օրենքը խախտում էին։

– Երբ վերացվեց Սփյուռքի նախարարությունն ու ստեղծվեց Ձեր գրասենյակը, վարչապետը, որպես նպատակադրում, ասաց հետևյալը․ «Քարտեզագրել հայկական սփյուռքի ներուժն ամբողջ աշխարհում։ Մենք պետք է ունենանք համակարգ, որ մեզ թույլ կտա ձեռքի տակ ունենալ այն մարդկանց համարների և անունների ցուցակը, որոնց հետ կկարողանանք կապվել, խոսել, և ովքեր կարող են լուծել ծագած խնդիրը՝ լինի դա քաղաքական, տնտեսական, մշակութային, թե այլ ոլորտում»։ Ազդեցիկ հայերի համակարգ ստեղծելու ուղղությամբ ի՞նչ աշխատանք է տարվել։

– Այո՛, կան տարված աշխատանքներ, պարզապես աշխատանքի բնույթն այնպիսին է, որ այսքանով կսահմանափակվեմ։ Ոչ միայն կա, այլ շատ խորացել է։

– Վարչապետը մեկ տարի առաջ այսպիսի գաղափար առաջարկեց․ «Մենք պետք է համազգային բյուջե ունենանք, բյուջե, որը, համենայն դեպս, Հայկական պետության բյուջեից ցածր չէ»։ Խոսքն ամենևին էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին չէ, այլ ավելի բարձր կառույցի։ Որևէ բան արվե՞լ է։

– Նման աշխատանք չենք տարել, միտքը, ինքներդ ասացիք, որ կա։ Գիտեք, որպեսզի հասնենք այդտեղ, մենք պետք է որոշ սկզբունքային խնդիրներ լուծենք։ Այն անջրպետը, որ ստեղծվել է Սփյուռքի և Հայաստանի միջև վերջին 30 տարիների ընթացքում, դա պետք է լցվի, հետևաբար՝ գործնական վստահությունը պետք է վերականգնվի, որպեսզի սփյուռքահայն իրեն չզգա Հայաստանի «մշտական կթան կով»՝ արհամարված։ Մենք խոսում էինք նրա մասին, որ սփյուռքահայը իրավունք չունի Հայաստանում պաշտոն զբաղեցնել, բայց խոսում էինք նրա մասին, որ սփյուռքահայը ինչ-որ ֆոնդ գոյացնի։ Այս դինամիկան շատ անառողջ է և անցյալի մնացորդն է։ Որպեսզի մենք կարողանանք իրոք նման ազգային ծրագրեր իրագործել՝ Հայաստանն ու Սփյուռքը միասին, պետք է ազնիվ լինենք, անկեղծ լինենք, իսկ այսօր դեռ չենք բուժել անցյալի վերքերը։ Ասեմ նաև, որ ուժեր էլ կան Սփյուռքում, որ ամեն բան անում են, որպեսզի այսօրվա Հայաստանն ու Կառավարությունը ներկայացնեն շատ վատ տեսքով, նրանք լծված են պետականակործան աշխատանքի, դա անում են բոլոր հարթակներով, և սա էլ խնդիր է։ Միակողմանի չէ ամենևին խնդիրը, մենք ունենք ուժեր, որոնք 5-րդ շարասյան դեր են խաղում, դրանք Հայաստանում են, նրանց ածանցյալներն էլ կան, որ դրսում են անում նույն բանը։

– Դաշնակցականների՞ն նկատի ունեք։

-Ես անուններ չեմ տա, բայց լայն է շրջանակը։ Մամուլ մտեք՝ տեսեք, թե ովքեր են օրուգիշեր մաղձ թափում Հայաստանի ու նրա Կառավարության նկատմամբ, և ամեն ինչ պարզ կլինի։ Նման անառողջ երևույթներ կան, որոնք պետք է հաղթահարվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան