Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է. Թուրքիայի վարչապետ

Լուրեր

13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտարարությանը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի կառավարության տարածած հայտարարության մեջ Յըլդըրըմը Թրամփի որոշումն անվանել է «անպատասխանատվության դրսևորում» և հայտարարել, որ դա առ չինչ է Թուրքիայի համար. փոխանցում է EN-ն:

Թուրքիայի վարչապետը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ի նախագահի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը և դրանից բխող քայլերը Թուրքիայի Հանրապետության համար առ ոչինչ են: Այդ որոշումը ծանր հարված է Իսրայելի և Պաղեստինի հաշտության ջանքերին և Մերձավոր արևելքի խաղաղության գործընթացին: Այդ որոշմամբ տարածաշրջանում բացվեց «Պանդորայի արկղը»: Պաղեստինում և Մերձավոր արևելքում խաղաղությունն արմատախիլ անող այս որոշումն ընդունվել է քաղաքական նկատառումներից ելնելով և ամբողջությամբ անպատասխանատվության օրինակ է հանդիսանում: Խստորեն դատապարտում եմ այս որոշման հեղինակներին»:

Յըլդըրըմը տեղեկացրել է նաև, որ Թուրքիան, որպես Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախագահող երկիր, դեկտեմբերի 13-ին նախաձեռնեռնել է ԻՀԿ անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթաժողով: Ժողովի թեման լինելու է ԱՄՆ-ի նախագահի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչվելն ու դրա դեմ ձեռնարկվելիք քայլերը:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։