Ֆիլհարմոնիկ նվագախումբը երբեք սահմանամերձ համայնքում ելույթ չի ունեցել․ սա պատմական է․ Արա Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով մի քանի խմբեր ելույթ են ունեցել սահմանամերձ համայնքներում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ընդգծելով, որ մարդկանց ոգևորությունն աննկարագրելի է եղել։

Նշելով, որ երկուշաբթի Տավուշում մեկնարկելու է «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ Արա Խզմալյանն ասաց՝ տեղի է ունենալու պատմական իրադարձություն, քանի որ երբևէ չի եղել այսպիսի ծանրակշիռ, ահռելի պատմություն ունեցող փառատոնը մեկնարկը տա սահմանամերձ համայնքում։

«Երբեք չի եղել այնպես, որ մեր ամենահեղինակավոր կոլեկտիվներից մեկը՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ ունենա սահմանամերձ համայնքներում։ Ես վստահ եմ, որ այս երկու ծանրակշիռ կառույցների նախագծերի ներկայությունը սահմանագծին, նաև նախարարության՝ թիկունքին կանգնելը, չի կարող չփոխել իրականություն և չի կարող չփոխել մշակույթի հանդեպ մեր պատկերացումները»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։