Կապանում ճոխ աշխատավարձեր են սահմանել. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կապանում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո փոփոխություններ են կատարվել համայնքապետարանի աշխատակազմում, վերանվանվել են որոշ բաժիններ, ինչպես նաեւ սահմանվել են համայնքապետարանի աշխատակիցների, վարչական ղեկավարների աշխատավարձերի դրույքաչափերը: Համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի աշխատավարձը նկատելի բարձրացել է՝ այժմ կազմում է 400 հազար դրամ՝ նախորդ 240 հազարի փոխարեն: Համայնքի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը կստանան 320 հազար դրամ աշխատավարձ, իսկ վարչական ղեկավարների աշխատավարձի դրույքաչափերը կլինեն 140, 120, 110 հազար դրամ:

Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը, խորհրդականն ու ռեֆերենտը կստանան 180 հազար դրամ, իսկ միակ օգնականը՝ 250 հազար դրամ: 250 հազար դրամ աշխատավարձ կստանան նաեւ բաժնի պետերը, գլխավոր մասնագետները՝ 180 հազար դրամ: Ուշագրավ է, որ բաժինների առաջատար մասնագետները կստանան 140 հազար դրամ աշխատավարձ, նույնքան, որքան սպասարկող բաժնի աշխատակիցները՝ տնտեսվարը, վարորդն ու անվտանգության պատասխանատուն: Պահակը, անցակետի հսկիչն ու հավաքարարն էլ ընդամենը 90 հազար դրամ կստանան: Իսկ Սյունիքի խոշորացված մեկ այլ՝ Քաջարան համայնքի ղեկավարի աշխատավարձը 10 հազար դրամով իջեցվել է, ավագանու որոշմամբ այն կլինի 440 հազար դրամ՝ նախկին 450 հազարի փոխարեն»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: