Երևան-Արցախ շախմատային մրցաշարում հաղթել է արցախյան թիմը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Սեպտեմբերի 2-ին Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև տեղի ունեցավ Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ մրցաշար: Իր ձևաչափով այն նմանատիպ առաջին մրցաշարն էր:

«Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Մենք որոշեցինք շախմատային յուրովի ձևով տոնել այս պատմական օրը և երկու ֆեդերացիաների նախաձեռնությամբ ունենալ գեղեցիկ և հատկանշական մրցաշար, որին մասնակցում են շախմատիստներ երկու կողմերից»,- նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Յուրաքանչյուր թիմում հանդես եկան 10-ական մասնակիցներ՝ 2-ական գրոսմայստեր, 5-ական տղա և 2-ական աղջիկ շախմատիստներ: Երևանի թիմում խաղացին ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Ռոբերտ Փիլիպոսյանը, շախմատիստներ Արմեն Գալաջյանը, Ժորես Միտոյանը, Էդգար Հայրապետյանը, Վաչե Քոչարյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը:

Արցախի թիմից խաղատախտակները կիսեցին ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը, շախմատիստներ Ալեքս Մանուկյանը, Սևակ Մանուկյանը, Տիգրան Պետրոսյանը, Մխիթար Սարգսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մանե Ադամյանը, Էլինա Նազարյանը:

Մրցաշարային արդյունքներով՝ 23:17 հաշվով հաղթեց արցախյան թիմը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ստեփանակերտում համագործակցության հուշագիր կնքվեց Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև, որը ենթադրում է համագործակցության լայն շրջանակ՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր և այլն :