Վարչապետը վարվեց ինչպես թերթի խմբագիր․ էս ձևով չի՛ կարելի կառավարություն ղեկավարել․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և Վանեցյանի կուսկցությունը որոշում եք կայացրել դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը: Ձեր նախկին կուսակից, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը սա պոպուլիստական քայլ է որակել։ Կխնդրեմ հիմնավորեք Ձեր տեսակետը։

-Հայտնի է, որ երեք քաղաքական ուժերն ստեղծել են աշխատանքային խումբ՝ տարբեր նախաձեռնություններ ենք անում, սա դրանցից մեկն է։ Հարցն այն է, որ հանրային բաց տարածքներով դիմակ կրելու պահանջը ո՛չ օրենքով, ո՛չ էլ կառավարության որոշմամբ սահմանված չէ, և ըստ էության, իրավաչափության տեսակետից Պարետը իրականացրել է մի գործողություն, որի համար լիազորված չէ՝ ո՛չ օրենքով, ո՛չ էլ կառավարության որոշմամբ։

-Ինչպե՞ս եք պարզել դա։

-Եթե վերցնենք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, չկա սահմանափակում մարդու ազատ գործունեության վերաբերյալ։ Որևէ տեղ չեք գտնի, որ այս իրավունքը՝ մարդու ազատ գործելու լիազորությունը սահմանափակելու լիազորություն ամրագրված լինի։ Հետևաբար՝ ի՞նչ է արել Պարետը․ նրանք վերցրել են այս սահմանափակումը ու դրել են մարդու ազատ տեղաշարժի սահմանափակման մեջ, որը թե՛ տեսության, թե՛ պրակտիկայի մակարդակում անբացատրելի ու անընդունելի է։

-Դուք իշխանությանը մեղադրում ենք նաև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրադրության համար։ Կարո՞ղ էր Հայաստանը խուսափել տնտեսական անկումից։

-Հայաստանը կարող էր խուսափել նման անկումից։ Ի սկզբանե՝ մարտի 24-25-ին, մենք կոմպլեքս առաջարկներ ներկայացրինք, ընդ որում՝ մենք բացարձակ որևէ նպատակ չունեինք քննադատելու կամ ընդդիմադիր կեցվածք ընդունելու։ Հակառակը, մենք ասում էինք՝ անհրաժեշտ է, որ բոլորս մեր ջանքերը միավորենք։ Ներկայացրինք 50 կետ առաջարկներ՝ սկսած նրանից, որ Հայաստանի արտաքին պարտքի ուղղությամբ պետք էր վերակառուցում իրականացնել, ավարտած նրանից, որ սոցիալական համակարգում ավելի շատ միջոց դրվեր՝ քաղաքացիներին պահելու համար տանը՝ դուրս չգալու և չշփվելու։ Մենք էսօր ի՞նչ ունենք՝ փաստացի ունենք պետական բյուջեից կատարվող հսկայական ծախսումներ, օրինակ՝ մենք առաջարկեցինք նույն պարտադիր կուտակային մասնավոր հիմնադրամին գնացող գումարը պահել և օգտագործել տնտեսության ու քաղաքացիների համար, որովհետև նշում էինք, որ շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է լինելու։ Սակայն դա չարեցին։ Հաջորդ կանխատեսումը հետևյալն էր, որ եթե կառավարությունը շարժվի էս տեմպերով, մենք ամենայն հավանականությամբ կունենանք բարձր տնտեսական անկում, էլի չլսեցին։ Անցավ որոշ ժամանակ, և էս անգամ կանխատեսում տվեցինք, որ երկնիշ անկման կարող է գնալ, քանի որ հսկայական գործազրկության և տնտեսության փլուզման  ճանապարհ է ընտրել երկիրը։ Էսօր փաստվում են մեր ասածները, և մենք չենք չարախնդում, ասում ենք՝ հերի՛ք է էդ ամբարտավան կեցվածքը ցուցաբերեք, իջե՛ք ներքև, ոչ ոք ձեզնից ո՛չ նախարարություն է ուզում, ո՛չ պաշտոն։

-ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և Վանեցյանի կուսակցության աշխատանքային խումբը ճանապարհային քարտեզ էր մշակում, ըստ երևույթին, արտահերթ ընտրությունների հասնելու նպատակով։ Հավաքների ազատության վրա դրված արգելքը հանվել է, դուք պատրաստվո՞ւմ եք փողոցային պայքար սկսել՝ հեռացնելու իշխանություններին։

-Մենք ընտրել ենք թե՛ օրինական ճանապարհը, թե՛ քաղաքական ճանապարհը, ինչու չէ նաև՝ վաղը կամ մյուս օրը, եթե անհրաժեշտություն լինի, փողոցային պայքարի ճանապարհը կընտրենք։ Մեզ համար գլխավոր խնդիրը ո՛չ թե իշխանության գալն է, այլ որ իշխանությունն ի վերջո ընդունի, որ ինքն ի վիճակի չէ էսպիսի իրավիճակում կառավարել, որովհետև մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ կան՝ ներառյալ նաև իրենց ապաշնորհ կառավարման արդյունքում, էսօր երկիրը կանգնեցրել են փաստի առաջ։

-Առաջիկայում ծրագրո՞ւմ եք փողոցային պայքար, որովհետև, ինչպես նշեցինք՝ հանվել է հավաքների ազատության վրա դրված արգելքը։

-Մեր նախորդ օրենսդրական նախաձեռնությունը, որը գործընկեր ԲՀԿ-ն ներկայացրեց, էս անգամ դա իրացվեց, բայց նորից տեսե՛ք, այն փոփոխությունները, որոնք բերել, կառավարության նիստում երեկ ներկայացնում էին՝ յոթ օրենքներում փոփոխությունները, ըստ էության, արտակարգ դրության իրավական ռեժիմը իշխանությունը փորձում է տեղափոխել ո՛չ արտակարգ դրության պայմաններում նույն ռեժիմը պահելու սխեմայի մեջ, ներառյալ՝ հավաքների ու հանրային միջոցառումների ազատությունները սահմանափակելը։

-Նկատենք, որ հիմա արդեն կարող եք հանրային հավաքների մասնակցել՝ մեկուկես մետր սոցիալական հեռավորություն պահպանելով և դիմակ կրելով։

-Էնպիսի գործիքակազմ է դրել իշխանությունը, որ ցանկացած պահի կարող է թվերը վկայակոչելով կտրուկ փակել էդ ճանապարհը հենց որ զգացին սպառնալիք։ Ի վերջո, հավաքները և հանրային դժգոհությունը ինքնանպատակն չէ, և մեր նպատակն էլ ամեն գնով իշխանության գալը չէ։ Էս համախմբման նպատակը, որը պատկերացնում ենք շատ ավելի լայն համախմբում, ո՛չ միայն երեք ուժի կողմից, որպեսզի օր առաջ փաստվի նշածս խնդիրները և արտահերթ ընտրությունների միջոցով ժողովուրդը ձևավորի նոր իշխանություն՝ նոր որակի իշխանություն, որը ունակ կլինի այս խնդիրները լուծել։

-Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է կարծում եմ՝ այս հարցում բոլորն ունեն նույն կարծիքը և սա այն տարբերակն է, որը կարող է միավորել բոլորին»։ Նա նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։ Համամի՞տ եք նրա հետ։

-Ոչ միայն երկրի տնտեսության պրոբլեմը, այլ՝ բոլոր ուղղություններով պրոբլեմների հիմնական առանցքն այսօր կառավարող թիմի անպատասխանատու չասեմ, բայց ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք է։ Ես չեմ ասում՝ բոլոր պրոբլեմներն իրենցից է գալիս, ո՛չ, քա՛վ լիցի, ես չեմ ասում այդպիսի բան։ Մի օրինակ բերեմ, որը ոչ պրոֆեսիոնալիզմի լավագույն դրսևորումն է։ Երեկ էր՝ հենց այս նույն նախագծերի քննարկման ժամանակ, երբ վարչապետը ջղայնացավ արդարադատության նախարարի, իր աշխատակազմի և ընդհանրապես՝ այն երևույթի վրա, որ ո՞նց կարելի է օրենքի նախագծերը առանց բոլորի հետ քննարկման բերել Կառավարություն, և ինքն ի՞նչ արեց։ Փոխարենը այդ օրենքի նախագիծը հետ ուղարկեր, սահմաներ երկօրյա ժամկետ և արագ վերանայեր ու բերեր կառավարության նիստ, ինքը վարվեց ինչպես թերթի խմբագիր՝ ասեց հավանություն ենք տալիս, գնացեք  իրար հետ քննարկեք, նոր վերջում կբերեք կստորագրենք։ Էդ նույն խմբագրի ֆունկցիան է։ Այս ձևով չի՛ կարելի կառավարություն ղեկավարել, էս ձևով չի՛ կարելի հարցերին մասնագիտական մոտեցում ցուցաբերել։ Բացառությամբ մեկ-երկու դրվագի, մենք տեսնում ենք ակնհայտ ձախողումներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան