Արցախում քննարկում են նախաձեռնել համավարակի պայմաններում կրթության իրավունքի վերաբերյալ

Լուրեր

12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ օգոստոսի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրները և լուծումները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, կրթության ու առողջապահության ոլորտների պատասխանատուներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ շեշտադրելով քննարկվող հիմնախնդրի կարևորությունը բազմաթիվ քաղաքացիների իրավունքների իրացման համար:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կարևորելով հանրային քննարկումների դերը տարբեր հիմնախնդիրների լուծման գործում, նշել է, որ իրենց կողմից քննարկումների կազմակերպումը պարբերական բնույթ է կրելու՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր օրախնդիր թեմաների շուրջ:

«Այսօրվա քննարկվող թեմայի համար առանցքային նշանակություն ունեն կրթության իրավունքն ու երեխայի լավագույն շահերի սկզբունքը, և պետք է հասկանալ, թե որտեղ է դրանց միջև հավասարակշռությունը: Հարկ է հիմնախնդիրը դիտարկել երկու տեսանկյուններից. առաջինը կրթության իրավունքի հետ ուղիղ կերպով առնչվող այլ իրավունքներն ու դրանցով պայմանավորված վտանգներն ու հետևանքներն են, իսկ երկրորդը՝ առողջության պահպանման իրավունքին վերաբերող վտանգները: Վերջիններս, ցավոք, մեծապես պայմանավորված են անորոշություններով՝ դժվարեցնելով արդյունավետ որոշումների կայացումն ու իրականացումը: Մենք, որպես որոշում կայացնողներ և հասարակության ակտիվ անդամներ, պետք է փորձենք գտնել և առաջարկել արդյունավետ լուծումներ»,- իր խոսքում ընդգծել է Ա. Բեգլարյանը:

Խոսելով ուսուցման եղանակի մասին՝ Պաշտպանը նշել է, որ կենդանի կրթությունը, բնականաբար, շատ ավելի նախընտրելի է, քան՝ առցանցը. ուստի, պետք է հնարավորինս անել անվտանգ կենդանի կրթություն ապահովելու ուղղությամբ՝ զուգահեռաբար բարելավելով առցանց կրթության համար անհրաժեշտ մասնագիտական ու տեխնիկական պայմանները՝ համավարակի հնարավոր սրացմանն ավելի պատրաստ լինելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը, շեշտադրելով վաղ տարիքի երեխաների ավելի մեծ խոցելիությունն առկա սահմանափակումների պայմաններում, ընդգծել է նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպման և ընդունելության հանդեպ պետության լրացուցիչ ուշադրության և ջանքերի անհրաժեշտությունը:

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և քննարկման մի շարք այլ մասնակիցներ ևս հանդես են եկել ելույթներով, ծավալվել է շահագրգիռ քննարկում տարբեր հարցերի շուրջ: Լիազոր մարմինների ներկայացուցիչները խոստացել են հաշվի առնել քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու փաստարկները: