ՀՆԱ-ն 5,7 %-ով անկում է ունեցել․ սա հիմնականում պայմանավորված է շինարարության անկմամբ․ Ջրբաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
Բոլորը

Տնտեսության մեջ ամենամեծ խնդիրը 78,4 տոկոս ինդեքսն է, որը կա ծառայությունների ոլորտում։ Այս մասին այսօր «Տնտեսական անկումը շարունակվում է. ի՞նչ սպասել տարեվերջին թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

«Ունենք իհարկե խնդիր շինարարության ոլորտում, սակայն շինարարության ոլորտը վերջին ամիսների ընթացքում առաջանցիկ վերականգնողական փուլում է գտնվում, բայց խնդիրն այն է, որ մենք ունեցել ենք խայտառակ իրավիճակ ապրիլ-մայիս ամիսներին, և վերականգնումը դեռ չի հասել այն մակարդակին։ Կապիտալ շինարարության ոլորտում մեր այսօրվա ցուցանիշները գնահատվում են 80 տոկոսի մոտ՝ նախորդ տարվա համեմատ»,- նշեց Ջրբաշյանը։

Վերջինիս խոսքով՝ 6 ամիսների ընթացքում5,7 տոկոս անկում ենք ունեցել, ինչը մեծապես կապված է շինարարության անկման հետ։ Տիգրան Ջրբաշյանը այս իրավիճակում մի քանի փաստեր ֆենոմենալ է համարում։ Դրանցից են էլեկտրաէներգիայի սպառման, ինչպես նաև միջին աշխատավարձի բարձրացումը։ «Այս պահի դրությամբ Հայաստանում բոլոր ոլորտներում ունենք միջին աշխատավարձի աճ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։ Նաև էլեկտրաէներգիայի սպառման աճ է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ՝ 3,4 տոկոսով։ Սրա բացատրությունները տարբեր կարող են լինել, սկսած նրանից, որ մարդիկ ավելի շատ են անցկացրել տանը, ավելի շատ են սպառել էլեկտաէներգիա։ Միաժամանակ ունենք սպառողական գների գրեթե մեռած իրավիճակ՝ 101,1 տոկոս է կազմում, որը նույնպես բավական հետաքրքիր ֆենոմեն է»,- նշեց Ջրբաշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։