Բեռլինն արգելում է սահմանափակումների դեմ անցկացվելիք ցույցը

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Բեռլինի քաղաքապետարանն արգելել է շաբաթավերջի համար այստեղ նախատեսված ցույցը, որի մասնակիցները որոշել էին բողոքել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումների դեմ: Քաղաքապետարանն այսպիսի որոշում է կայացրել, քանի որ ամսվա սկզբին անցկացված ցույցի կազմակերպիչներին չէր հաջողվել ապահովել մասնակիցների սոցիալական հեռավորությունը, ինչպես նաև դիմակների կրումը. հաղորդում է VOA-ն:

Ինչպես Գերմանիայի մայրաքաղաքի ներքին գոծերի բաժնի ղեկավար Անդրեաս Գայզելն է ասել, իշխանությունները ստիպված են եղել հավասարակշռություն պահպանել հավաքների իրավունքի և համաճարակից մարդկանց պաշտպանելու պարտավորության միջև:

Նրա խոսքերով, Բեռլինում և ընդհանրապես ամբողջ Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի նոր աճի պայմաններում հազարավոր մարդկանց մասնակցությամբ հավաքները վտանգի տակ են դնում ոչ միայն մասնակիցների, այլ նաև նրանց կյանքը, ովքեր կարող են վարակվել ցույցի մասնակիցներից:

Գերմանիային հաջողվել է եվրոպական մեծ թվով երկրների համեմատ ցածր մակարդակի վրա պահել կովիդ 19 հիվանդության ու դրա արդյունքում մահացությունների թիվը: Սակայն հուլիս ամսից նոր դեպքերի թիվը սկսել է գրանցել աճ: Վերջին շաբաթների ընթացքում տարածման արագությունն ավելի է մեծանում:

Սահմանափակումների դեմ Բեռլինում վերջին ցույցը 20 հազար մարդկանց մասնակցությամբ անցկացվել էր օգոստոսի 1-ին, որին հիմնականում մասնակցել էին ազատականներն ու ծայրահեղ աջթևայինները, ինչպես նաև պատվաստումների դեմ հանդես եկող ակտիվիստները: