Թուրքիան եղել է ու կլինի Ադրբեջանի կողքին․ Թուրքիայի պաշտպանության նախարարը  շարունակում է սպառնալ Հայաստանին

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Թուրքիան լի է վճռականությամբ տարածաշրջանում պաշտպանելու իր շահերը։ Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում։

Թուրք նախարարի խոսքով՝ վերջին տարիներին Անկարայի դիրքերը աշխարհում զգալիորեն ամրապնդվել են։

«Թուրքիայի ազդեցության գոտին իր սահմաններից ավելի լայն է։ Թուրքական բանակը մնում է Անկարայի հակառակորդների համար արդյունավետ զսպիչ ուժ»,- ասել է Աքարը։

Անդրադառնալով տարբեր երկրներում Թուրքիայի գործողություններին՝ Աքարը կրկին Հայաստանից է խոսել ու սպառնացել՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին։

Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Անկարան պատրաստ է մեծ ներդրում ունենալ Ադրբեջանի ԶՈՒ-ի մարտունակության բարձրացման գործում։

«Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ ու երկու պետություն են։ Նրանք մեզ համար եղբայրական ժողովուրդ են։ Թուրքիան եղել է ու միշտ կլինի Ադրբեջանի կողքին»,- ասել է Աքարը։

Նա նաև նշել է, որ հայկական կողմը «աբսուրդային» ու «անհիմն» հարձակումներ է իրականցնում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ։

«Պատմական իրադարձությունները հստակ արտացոլված են արխիվային նյութերում։ Կողմնապահությունը ոչ մի բանի չի հանգեցնի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Հուլուսի Աքարը թուրք բարձրաստիճան զինվորականների հետ այցելել էր Ադրբեջան ու հանդիպել նախագահ Իլհամ Ալիևին։ Ադրբեջանում նա ևս սպառնացել էր Հայաստանին՝ ասելով, որ Թուրքիան մինչև վերջ Ադրբեջանի հետ է ու կշարունակի աջակցել  իր արդար պայքարում։

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովն էլ իր հերթին  ասել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ը Թուրքիայի  բանակի աջակցությամբ կկատարի իր սուրբ պարտքը։

«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ԶՈւ-երը իրենց պարտքը կկատարեն, երբ ժամանակը գա»,- ասել էր  Հասանովը։

 

Էմմա Չոբանյան