Միջոցներ են ձեռնարկվել արգելոցի տարածքում ապօրինի ծառահատման մեջ ներգրավված բոլոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Դաըտախազության լրատվական ծառայությունը:

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում 2017թ. նոյեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր Սյունիքի մարզային քննչական վարչությանը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների արդյուքնում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել էր, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից՝ ՀՀ ԲՆ «Շիկահող» պետական արգելոց ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքում 7 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր և ծառի ճյուղեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 5.393.466 ՀՀ դրամ վնաս:

Ձեռք բերված բավարար տվյալների համակցությամբ հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Շիկահող» պետական արգելոցի տեսուչ Ա. Ն.-ի կողմից առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքն առերևույթ կատարելու կասկածանքով Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու և արգելոցի տարածքում ապօրինի ծառահատման հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: