Հայաստանում նախատեսվող «Հորասիս-Չինաստան» համաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է. այն տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերի 24-25-ը

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հորասիս»-ը, որը կայուն աճի համար միասնական լուծումներ առաջ մղող համաշխարհային տեսլականների հարթակ է, այսօր հայտարարել է, որ «Հորասիս-Չինաստան 2020» համաժողովը, որը պետք է այս տարվա հոկտեմբերին տեղի ունենար Հայաստանում՝ Երևանում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, համաշխարհային ճանապարհորդական սահմանափակումներով պայմանավորված, հետաձգվել է և տեղի կունենա 2021թ․ հոկտեմբերի 24-25-ը։

«Հորասիս-Չինաստան» համաժողովում, որի կազմակերպիչը ATOM հիմնադրամը և Արդյունաբերական տնտեսագիտության չինական համադաշնությունն են (China Federation of Industrial Economics)՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գործարար և պետական շրջանակներից ավելի քան 300 ներկայացուցչի մասնակցությամբ երկօրյա ինտենսիվ ծրագրով քննարկվելու են չինական ընկերությունների մարտահրավերները և դրանք հաջողությամբ հաղթահարելու հնարավորությունները համաշխարհային ներգրավվածության պայմաններում։ Միևնույն ժամանակ, «Հորասիս-Չինաստան» համաժողովը հարթակ է տրամադրելու Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ու արտաքին ներդրումների ռազմավարության քննարկման և զարգացման համար ՝ նկատի ունենալով համագործակցության լայն հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։

«Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհը շարունակում է վերականգնվել և վերախմբավորվել, «Հորասիս»-ն իր գործընկերների հետ զգուշավոր որոշում է կայացրել՝ հետաձգելու «Հորասիս-Չինաստան» համաժողովը, որը պետք է տեղի ունենար այս տարի հոկտեմբերին, Երևանում։ Սակայն մենք մտադիր ենք վերադառնալ Երևան 2021թ․ հոկտեմբերին՝ շարունակելու մեր առաքելությունը՝ առաջարկելու լուծումներ այն ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են ձեռնարկությունները»,- ասել է «Հորասիս»-ի նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերը։

2020թ․ հոկտեմբերի 1-ին` «Հորասիս»-ի արտահերթ հանդիպմանը, կկազմակերպվի Հայաստանի գիտելիքահեն տնտեսության առաջխաղացմանը նվիրված հեռավար նիստ։ Այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրն ու աճի հեռանկարները՝ ի հեճուկս կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսական անորոշությունների։

«Հորասիս»-ը հյուրընկալում է ամենամյա տնտեսական գագաթնաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում ազդեցիկ պատվիրակների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների և առաջատար կազմակերպությունների ղեկավարների՝ քննարկելու կայուն աճին միտված համատեղ մոտեցումները։ Horasis Global Meeting-ը («Հորասիս»-ի գլոբալ հանդիպում) վերլուծական կենտրոնի կենտրոնական միջոցառումն է, որն ամեն տարի կազմակերպվում է Պորտուգալիայի Կաշկայշ քաղաքում։ Այն կազմակերպում է նաև տարածաշրջանային գագաթնաժողովներ, այդ թվում՝ «Հորասիս-Չինաստան», «Հորասիս-Հնդկաստան», «Հորասիս-Ասիա» համաժողովները, ինչպես նաև Horasis Visionary Circle-ը, որը մեծահարուստ հասակակից ձեռնարկատերերի աշխարհում ամենավստահելի խումբն է։

«Հորասիս-Չինաստան» համաժողովը վերլուծական կենտրոնի ամենաերկարամյա գագաթնաժողովն է, որը վերջին 16 տարիների ընթացքում դարձել է Չինաստանի բիզնես առաջնորդների և նրանց համաշխարհային գործընկերների ամենամյա առաջատար հավաքը։ Այն ամեն տարի փոխում է անցկացման աշխարհագրությունը. նախկիում համաժողովն անցկացվել է Շվեյցարիայի Ժնև (2005,2006) և Ինտերլակեն (2016), Գերմանիայի Ֆրանկֆուրտ (2007), Իսպանիայի Բարսելոնա (2008) և Վալենսիա (2011), Պորտուգալիայի Լիսաբոն (2009) և Կաշկայշ (2015), Լատվիայի Ռիգա (2012), Նիդերլանդների Հաագա (2013), Միացյալ Թագավորության Շեֆիլդ (2017), Ուկրաինայի Կիև (2018), ԱՄՆ-ի Լաս Վեգաս (2019) քաղաքներում, Լյուքսեմբուրգում (2010)։

ATOM-ի մասին

ATOM (Advanced Tomorrow) հիմնադրամը ծրագրում և իրականացնում է կրթական, գիտական, սոցիալական, մշակութային և բարեգործական ծրագրեր և միջոցառումներ Հայաստանում և այլ երկրներում։

«Հորասիս»-ի մասին

«Հորասիս»-ը համաշխարհային տեսլականները համախմբող հարթակ է։ Այն միջազգային անկախ կազմակերպություն է, որի նպատակն է ոգեշնչելու ապագան։ «Հորասիս»-ը կազմակերպում է ամենամյա հանդիպումներ՝ առաջարկելու լուծումներ ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց այսօր առերեսվում են ձեռնարկությունը։ Կազմակերպության մասին ավելին իմանալու համար այցելեք www.horasis.org: