Անպաշտպան մարդուն 20 հոգով մի՛ ծեծեք, դա բարբարոսություն է․ Ժաննա Ալեքսայանը դիմում է վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քրեական ենթամշակույթի բարքերը քեակատարողական հիմնարկներում առկա է բարձր մակարդակներում, և լավ կլինի՝ նախարարը ծանոթանա այդ բարքերին և նրանց հետ սեմինարներ անցկացնի օրենքի կիրառման մասին։ Այս մասին այսօր «Միջադեպ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. համաչափ ուժի կիրառո՞ւմ, թե՞ խոշտանգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

«Եթե կրկնվում են այսպիսի դեպքերը, նշանակում է՝ նախարարն անտարբեր է այդ ամենի նկատմամբ։ Այս երկրում ամեն ինչ ձևական է։ Գլխավոր դատախազությունը ձևական քրեական գործեր է հարուցել։ Խորհրդային ժամանակների ոճով չպետք է քրեական գործեր հարուցվի, ու այդպես գնա ժամանակը, խորացվի։ Մադիկ են, չէ՞ տուժում։ Մարդիկ հոգեբանորեն և ֆիզիկապես տուժում են։ Պետք է ցանկությունը, քաղաքական կամքը լինի՝ փոխելու այդ ամենը։ Բայց մենք չենք տեսնում։ Ամենակարևորը այդ համակարգում փոփոխություն անելն է»,- նշեց Ալեքսանյանը։

Վերջինիս կարծիքով՝ հեղափոխությունն իր հետ արժեքային փոփոխություններ չի բերել: «Ես չեմ տեսնում արժեքային համակարգով աշխատող իշխանություններ, պաշտոնյաներ, ոչ մի արժեքային համակարգ չկա, և ցավում եմ դրա համար։ Մեր զգացումները շատ վսեմ էին այդ օրերին, և մեր ակնկալիքները շատ մեծ էին, բայց գոնե թույլ մի տվեք բռնության ենթարկեն մարդկանց, փակ համակարգերում հատկապես, անպաշտպան մարդուն 20 հոգով մի՛ ծեծեք, դա բարբարոսություն է»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։