ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Հայաստանում մշակութային հեղափոխություն տեղի չի ունեցել. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Հեղափոխությունը, որը տեղի ունեցավ մեզ մոտ, կիմաստավորվի միայն այն ժամանակ, եթե տեղի ունենան բարեփոխումներ: Հեղափոխությունն առանց բարեփոխումների, որոնք միշտ լինում են ցավոտ, իշխանափոխություն է: Մեր ոլորտում այդ բարեփոխումները չկան: Հայաստանում մշակութային հեղափոխություն տեղի չի ունեցել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ իշխանությունը մշակույթը դիտարկում է որպես փակ համակարգ, լավագույն դեպքում՝ որպես սպասարկման ոլորտ, վատագույն դեպքում՝ միջոցառումների կազմակերպման ոլորտ:

«Իշխանությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չի գիտակցում, թե որն է մշակույթի դերը: Իրականում մշակույթը քաղաքակրթական ընտրություն է»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ որպեսզի տեղի ունենան բարեփոխումներ, հարկավոր է ընդունել օրենքներ, օրինակ՝ «Մեկենասության և հովանավորչության մասին» օրենքը, պետք է գտնել ուղիներ՝ բիզնեսը մշակույթի հետ կապելու, ամբողջ հանրապետությունը մշակութային կյանքում ներգրավելու համար:

«Մենք չունենք պետական մշակված հայեցակարգ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ուզածդ երկրում, օրինակ, Ֆինանսների նախարարությունը դեմ է «Մեկենասության և հովանավորչության մասին» օրենքին, ուստի առաջին դեմքը պետք է կայացնի քաղաքական որոշում»,-նկատում է պարոն Բաբայանը:

Նրա կարծիքով՝ որպեսզի մշակույթի ոլորտը զարգանա, անհրաժեշտ է, որ մշակույթի նախարարությունը լինի առանձին կառույց: Թատրոնի տնօրենն անդրադառնում է նաև ներկայիս իշխանության գործելաոճին՝ ընդգծելով՝ որքան շատ ձայներ է ստացած լինում տվյալ իշխանությունը, և որքան լեգիտիմ է այն, այնքան մեծ են հանրության պահանջները:

«Մենք շատ ենք կենտրոնանում վարչապետի վրա, բայց բոլոր պաշտոնյաները պետք է իմանան, որ պատասխանատու են հանրության առաջ: Պետական պաշտոնների պետք է նշանակել ոչ միայն մարդկանց, որոնք տիրապետում են իրենց գործին, այլ մարդկանց, որոնք կարողանում են հասարակության հետ կապը պահել»,- ասում է պարոն Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան