Կամերային նվագախումբը ելույթ է ունեցել «ՕՊՈՒՍ­­­-5» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ է ունեցել «ՕՊՈՒՍ­–5» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում. այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

Նվագախումբը՝ պատանի երաժիշտների ներգրավմամբ, կատարել է Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետ» ստեղծագործությունը։ Ելույթ են ունեցել ՀՊԿՆ երաժիշտներ Աստղիկ Վարդանյանը (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Անի Բալյանը (չորրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (առաջին ալտ), Անի Կիրակոսյանը (երկրորդ ալտ), Ջեմմա Մանուկյանը (երկրորդ թավջութակ) և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տաղանդավոր սաներ Արտյոմ Իոնիսյանը (առաջին թավջութակ) և Օվսաննա Հարությունյանը (երրորդ ջութակ)։

Առաջին ջութակ Աստղիկ Վարդանյանը շեշտել է, որ ելույթի առանձնահատկությունը կայանում էր երեխաների ներգրավվածության մեջ, քանի որ նման փորձը մեծ դեր ունի երաժիշտների ապագա սերնդին բեմական ելույթներին նախապատրաստելու հարցում՝ հատկապես ստեղծված համավարակային իրավիճակում։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ընդգծել է՝ երաժշտախումբն ուրախ էր կորոնավիրուսային պայմաններում նման նախաձեռնության մաս կազմելու համար։

«Փառատոնը շատ լավ է կազմակերպված, բարձրակարգ մշակութային իրադարձություն է: Դրան մասնակցելու հնարավորության համար շնորհակալ ենք կազմակերպիչներին՝ ի դեմ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանի։ Պետք է առանձնահատուկ շեշտեմ, որ Կամերային նվագախումբը միշտ հնարավորություն է ընձեռում երիտասարդ տաղանդներին մասնակցելու իր համերգներին, աշխատելու պրոֆեսիոնալ նվագախմբի հետ, անգնահատելի փորձ ձեռք բերելու։ Մենք բազմիցս իրագործել ենք նման նախագծեր, Ասեմ նաև, որ կարանտինի պատճառով չեղարկվեցին բազում համերգներ, որոնցում ներգրավված էին նաև երիտասարդ կատարողներ»,-նշել է նա՝ հավելելով, որ նվագախումբն այս ընթացքում ակտիվ փորձեր է արել, նոր ծրագրեր մշակել և իրականացրել, որոնք ներկայացնելու է հանրությանը։

«ՕՊՈՒՍ­-5» միջազգային փառատոնի կազմակերպիչը «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: