Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ազատվել է պաշտոնից. նույն պաշտոնում նշանակվել է Գևորգ Բաղդասարյանը

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից: Գլխավոր դատախազությունն այս առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը:

Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարևոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշները, գիտական միտքը ՀՀ դատախազության համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով, իր հրամանով նա կնշանակվի ՀՀ դատախազությունում նոր ձևավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:

Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Գևորգ Բաղդասարյանի կենսագրությունը

Գևորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008թ. փետրվարի 12-ից մինչեւ 2008թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2013թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:

2013թ. մարտի 15-ին նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ին՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ:

2014թ. մարտի 17-ից մինչեւ 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014թ. մայիսի 8-ից մինչեւ 2015թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ: 2015թ. մարտի 31-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երեւան քաղաքի դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի 2016թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երեւան քաղաքի դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

ՀՀ դատախազության կոլեգիայի եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:

ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:

Բարձրագույն որոկավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է;

2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:

Դասավանդում է ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանում, ՀՀ Արդարադատության ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում:

Հեղինակ է մեկ մենագրության, 26 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի:

ՀՀ նախագահի 2017թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով»: