Համաշխարհային Օլիմպիադա. 1/8 եզրափակչում Հայաստանը կմրցի Հունաստանի հետ
Շախմատի Հայաստանի հավաքականը դուրս է եկել Համաշխարհային Օլիմպիադայի 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակցի դերում ստացել է Հունաստանի ընտրանուն:
Հունաստանը D խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ D խմբի հաղթող է դարձել Միացյալ Նահանգների հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Տաթև Աբրահամյանը, փոխանցում է armsport-ը:
D խմբից պայքարը շարունակում է նաև Լեհաստանի ընտրանին: