Քննարկվում է ընտրական իրավունքի տարիքային շեմը 16 կամ 17 սահմանելու հարցը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ընտրական իրավունքի տարիքային շեմի վերաբերյալ փոփոխությունների մասով քննարկվում է 3 հնարավոր սցենար։ Այս մասին այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քաղհասարակության ներկայացուցիչ, ԻՔՄ գրասենյակի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Առաջին տարբերակն այն է, որ թողնում ենք այնպես, ինչպես որ կա։ Ես այս սցենարի կողմնակիցը չեմ։ Մյուս տարբերակն այն է, որ իջեցվում է 17 կամ 16 տարեկան և երրորդն այն է, որ այդ տիրույթում ազատություն է տրվում օրենսդիրին, և օրենսդիրը կարող է որոշել, թե որ ընտրություններում ինչ շեմ սահմանի»,- ներկայացրեց Իոաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում սահմանված է 18 տարեկանի շեմը․ «Բայց այդ 18-ին երկրները հասել են, ժամանակին ավելի բարձր էր։ Հայաստանի առաջին հանրապետությունը բավականին պրոգրեսիվ էր․ թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ ունեին 18 տարեկանից սկսած ընտրելու իրավունք։ Տարբեր երկրներում պիլոտային փորձարկում են 16-ն ու 17-ը։ Գերմանիայի որոշ գյուղերում կրկին ավելի երիտասարդ տարիքում կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,- նշեց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վերաբերյալ մի քանի առանձնահատկություններ պետք է հաշվի առնենք: «Նախ մենք 16 տարեկանից տալիս ենք ընտանիք կազմելու իրավունք, աշխատելու և հարկեր վճարելու իրավունք, հավաքներին մասնակցելու իրավունք և այդ ամենով հանդերձ ինչո՞ւ չպետք է ունենա ընտրություններին մասնակցելու իրավունք»,- նշեց Իոաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։