Իմ ընտանիքը բողոքական չէ, Երևանում էլ ոչինչ չունի. Վահրամ Բաղդասարյանը՝ Հայաստանում տիրող աղքատության մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխող Հանրապետականը երբևէ չի ժխտել՝ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները Հայաստանում աղքատության ցուցանիշների հետ կապված. պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց ՀՀԿ խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ ըստ ԱՎԾ-ի 2016թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,4 %՝ նախորդ տարվա՝ 29,8 %-ի համեմատ: «Այդ խնդիրների դեմ պետք է այնպիսի գործիքներ օգտագործենք, որ կարողանանք հաղթահարել: Այն նպատակները, այն ծրագրային դրույթները, որոնցից առաջնայինը աղքատության կրճատման խնդիրն է, ուստի դրա հետ կապված լուրջ աշխատանքներ պետք է տանենք: Կառավարության ուղղվածությունը միտված է նաև դրան», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ ինչպես է ստացվում, որ տարիներ շարունակ գործիքներ են փնտրում, սակայն այդպես էլ արդյունքի չեն հասնում, Բաղդասարյանը հակադարձեց. «Խնդրում եմ՝ մեր փնտրածին դուք չկասկածեք: Ամեն ինչ պետք է նայել համեմատության դաշտում, եթե այլ երկրների օրինակներ բերեք, որտեղ այդ ցուցանիշները ցայտուն երևում են, ապա մենք կարող ենք ասել, որ այդ գործիքները լավ չենք փնտրում»: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: