Իսպանիայի դատարանը հետ է կանչել Կառլես Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայի Գերագույն դատարանը հետ է կանչել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին և նրա կառավարության չորս նախարարներին ձերբակալելու եվրոպական օրդերը. փոխանցում է tass.ru-ն:

 Այլ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ որոշումը հիմնավորելիս դատավորը հայտարարել է, թե անջատականները ցանկանում են հայրենիք վերադառնալ և մասնակցել դեկտեմբերի վերջին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, հաղորդվում է, որ նրանց առաջադրված մեղադրանքները մնում են ուժի մեջ, և Իսպանիա վերադառնալու դեպքում Պուչդեմոնն ու նրա աջակիցները կարող են ազատազրկվել:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը անկախության հանրաքվե անցկացրեց ու հոկտեմբերի 27-ին հայտարարեց Իսպանիայից անկախանալու մասին, ինչին ի պատասխան Մադրիդը՝ հղում անելով երկրի Սահմանադրությանը ուղիղ կառավարում մտցրեց Կատալոնիայում՝ պաշտոնանկ անելով ու ձերբակալելով  առաջնորդներին: