Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։

«Տիկին Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։ Փոխնախարարը նկատել է‚ որ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծավալները տարեցտարի մեծանում են‚ և Ստեփան Մաչյանին կհաջողվի զարգացնել այն դրական արդյունքները, որոնք կան այս համակարգում:

Ստեփան Մաչյանը‚ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և իրեն ցուցաբերած վստահության համար‚ մեծապես կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի դերն ու նշանակությունը ճանապարհաշինության գործում։

«Ոլորտի զարգացումը պետք է լինի մեր առաջնահերթություններում։ Պետական հատվածում աշխատանք կատարելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք համակարգաստեղծ և ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորելու‚ ամրապնդելու հարցին‚ քանի որ դրանք են ապահովելու հետագա առաջընթացը՝ անկախ նրանից‚ թե տվյալ պահին ով է այդ համակարգը ղեկավարում։ Եվ ճանապարհային դեպարտամենտն ունի բոլոր հնարավորություններն ինստիտուցիոնալ կառույցի դերում հանդես գալու համար»‚- նշել է պարոն Մաչյանը։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նորանշանակ ղեկավարին մանրամասնորեն ներկայացրել են իրենց գործունեությունը‚ ծրագրերն ու խնդիրները։ Պարոն Մաչյանն հետագա աշխատանքում կարևորել է միասնական‚ թիմային մոտեցումը‚ իսկ դժվարությունների պահին՝ ուժերի կենտրոնացումն ու դրանց համատեղ հաղթահարումը»,- ասված է ՏԿԵ-ի տարածած հաղորդագրրությունում: