«Թունավոր» պատմություններ․ ինչպես են թունավորել ընդդիմադիրներին Ռուսաստանում և դրա սահմաններից դուրս․ Znak.com

Լուրեր

12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
Բոլորը

Օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա վերադարձող ընդդիմադիր քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ինքնաթիռում:  Ինքնաթիռի անձնակազմը ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որից հետո Նավալնիին տեղափոխել են հիվանդանոց և միացրել թոքերի արհեստական շնչառության սարքին։ Այժմ նա կոմայի մեջ է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները քաղաքական գործչի առողջական վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Այս առիթով Znak.com կայքը անդրադարձել է Ռուսաստանում մեծ աղմուկ բարձրացրած թունավորման դեպքերին, որոնց զոհ են դարձել  տարբեր ընդդիմադիր գործիչներ, իրավապաշտպաններ և լրագրողներ։

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը վստահ է, որ քաղաքական գործչին դիտավորյալ են թունավորվել: Նրա կարծիքով՝ Նավալնիին թունավորել են օդանավակայանում, որտեղից նա թեյ է գնել: Յարմիշը պնդում է, որ քաղաքական գործիչն այսօր առավոտ ուրիշ ոչինչ չի խմել: Նա կատարվածը մահափորձ է համարում՝ կապելով այն Ռուսաստանի տարբեր շրջաններում ընթացող նախընտրական քարոզչության հետ: Նովոսիբիրսկի քաղաքային դումայում ձևավորվում է 34 թեկնածուներից կոալիցիա՝ Նավալնիի տեղական շտաբի համակարգող Սերգեյ Բոյկոյի գլխավորությամբ: Իսկ Տոմսկում Նավալնիի աջակցությամբ քաղաքի դումայում կընտրվեն Քսենիա Ֆադեևան և Անդրեյ Ֆատեևը: Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 13-ին:

2018-ին հրապարակված մի նյութում Znak.com-ը անդրադարձել էր մերօրյա Ռուսաստանում հայտնի մարդկանց թունավորման դեպքերին: Նյութ գրելու առիթ էր հանդիսացել MediaZona-ի  խմբագիր Պյոտր Վերզիլովի թունավորումը: Նյութում մասնավորապես ասվում էր, որ նմանատիպ դեպքերը կասկածելիորեն հաճախակի են դարձել: Հատկանշական է նաև այն, որ Լիտվինենկոյին և Պոլիտկովսկայային ևս թունավորել էին թեյի միջոցով:

Նավալնի

Նավալնին վերջին օրերին գտնվել է Սիբիրում: Սկզբում նա եղել է Նովոսիբիրսկում, որտեղ, ըստ «Taiga.Info»-ի, նկարահանել է քաղաքային խորհրդում «Միացյալ Ռուսաստանի» ներկայացուցիչների հետաքննությունը: Նովոսիբիրսկում Նավալնին նաև հանդիպել է «Նովոսիբիրսկ 2020» կոալիցիայի կամավորների հետ: Քաղաքական գործչի տեղական շտաբի ղեկավար Սերգեյ Բոյկոյի փոխանցմամբ՝ Նավալնին նկատել է, որ իրեն հետևում են Նովոսիբիրսկում:

Նովոսիբիրսկից քաղաքական գործիչը մեկնել է Տոմսկ, այնտեղից էլ՝ Մոսկվա: Ուղևորների խոսքերով՝ ինքնաթիռում քաղաքական գործիչը մտել է զուգարան և դուրս չի եկել: Այնուհետև լսվել են ճիչեր: Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել Օմսկում:

Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշն ասում է, որ Ալեքսեյին թունավորվել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով: Դա միակ բանն էր, որ նա խմել էր առավոտյան օդանավակայանում: Ականատեսներից մեկը  Նավալնիին լուսանկարել էր թեյի բաժակը ձեռքին և նկարը տեղադրել Instagram-ում: Այժմ ստուգումներ են ընթանում Տոմսկի օդանավակայանի սրճարանում, որտեղ հնարավոր է թունավորել են քաղաքական գործչին: Քննվում են դեպքի հանգամանքները և ուսումնասիրվում տեսախցիկների ձայնագրությունները:

Դեպքի հետաքննությամբ պետք է զբաղվի ճանապարհային ոստիկանությունը: Ըստ Օմսկի ԶԼՄ-ների՝ գործի մեջ կարող է ներգրավվել նաև ՖՍԲ-ն (Անվտանգության դաշնային ծառայությունը): Բժիշկները դեռ վերջնական ախտորոշում չեն ներկայացրել, քանի որ թեստերի պատասխանները պատրաստ չեն: Կասկածներ կան, որ Նավալնիին թունավորվել է անհայտ հոգեոդիսլեպտիկ դեղամիջոցով կամ նատրիումի օքսիբուտիրատով: Միաժամանակ բացառվել է կաթվածի վարկածը:

 

Վերզիլով

2018 թվականի սեպտեմբերի 11-ի երեկոյան ծանր վիճակում հոսպիտալացվել էր MediaZona-ի խմբագիր, Pussy Riot-ի մասնակից Պյոտր Վերզիլովը: Սկզբում նրա մոտ նկատվել էր տեսողության կորուստ, այնուհետև՝ խոսելու և շարժվելու անկարողություն:

Բժիշկները դա վերագրել էին հոգեմետ դեղերին, որոնք Վերզիլովն էր ընդունել: Սակայն Վերզիլովի հարազատները կտրականապես հերքել էին այդ պնդումը՝ ասելով, որ նրան թունավորել են: Սեպտեմբերի 15-ի գիշերը Վերզիլովին հատուկ չվերթով տեղափոխվել են Բեռլին: Տեղափոխումը կազմակերպել էր նրա նախկին կինը՝ Նադեժդա Տոլոկոննիկովան, որը հետագայում ասել էր, թե ինքնաթիռը տրամադրել էր մի բարերար, որը ցանկացել էր անանուն մնալ: Սեպտեմբերի 24-ից գերմանական ոստիկանությունը Վերզիլովին և նրա ընտանիքի անդամներին հսկողության տակ է առել՝ հնարավոր հետապնդումներից պաշտպանելու համար:

Երբ Վերզիլովն իրեն ավելի լավ է զգացել, նա մատնանշել է իրեն թունավորելու երկու հավանական պատճառ. Լուժնիկի մարզադաշտում Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի ժամանակ անցկացրած իր ակցիան և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռուս լրագրողների սպանությունը հետաքննելու իր մտադրությունը:

Հիշեցնենք, որ ռուս լրագորղներ Օրխան Ձեմալը, Ալեքսանդր Ռաստորգևը և Կիրիլ Ռադչենկոն մեկնել էին Աֆրիկա՝ «Վագներ» մասնավոր ընկերության մասին ֆիլմ նկարահանելու համար: Վերզիլովի պնդմամբ՝ սեպտեմբերի 10-ին՝ թունավորման նախօրեին, նոր տեղեկություններ է ստացել լրագրողների սպանության հանգամանքների մասին: Նա ենթադրում էր, որ իրեն ցանկանում են լռեցնել:

 

Սկրիպալներ

Նույն թվականի գարնանը Բրիտանական Սոլսբերի քաղաքում տեղի ունեցավ աղմկահարույց մի դեպք. թունավորել էին ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլիային: Բրիտանական ոստիկանության հաղորդմամբ՝ հայրն ու դուստրը գիտակցության եկան մի քանի շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո: Լոնդոնը հայտարարեց, որ Սկրիպալներին թունավորվել են ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ»  անվամբ  նյութով և Ռուսաստանին մեղադրեց Սկրիպալների դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Պաշտոնական Մոսկվան շարունակում էր հերքել այդ մեղադրանքները: Սկրիպալները ապաքինվեցին, բայց նրանց գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է:


Լիտվինենկո

Դրանից առաջ ամենաքննարկվող թեմաներից էր ռուս նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումը 2006 թվականի փետրվարին: ՖՍԲ-ի սպային թունավորվել էին թեյի մեջ պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութ ավելացնելով: Բրիտանական իշխանությունները Լիտվինենկոյին թունավորելու մեջ մեղադրեցին ՖՍԲ-ի նախկին սպայի [Անդրեյ Լուգովոյին], ով այժմ Պետդումայի պատգամավոր է, սակայն վերջինս չի ընդունում մեղադրանքները:

 

Պոլիտկովսկայա, Շեկոչիխին

2004 թվականին «Новая газета»-ի լրագրող Աննա Պոլիտկովսկայան ծանր հիվանդացավ այն բանից հետո, երբ «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռում Մոսկվա-Բեսլան թռիչքի ժամանակ թեյ խմեց: Պարբերականի ղեկավարության կարծիքով՝ Պոլիտկովսկայային դիտավորյալ էին թունավորվել՝ ցանկանալով նրան հաշմանդամ դարձնել: Դեպքից երկու տարի անց՝ 2006-ին, լրագրողը սպանվեց:

2003-ին, ծանր և ծայրաստիճան խորհրդավոր հիվանդությունից հետո մահացավ «Новой»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Յուրի Շեկոչիխինը: Նրա գործընկերները նույնպես այն կարծիքին են, որ նրան թունավորել են. բազմաթիվ դրդապատճառներ կային դրա համար: Շեկոչիխինը հետաքննում էր մաքսանենգության մի դեպք, որի ենթադրյալ հովանավորը ՖՍԲ-ի սպաներ էին: Նա նաև զբաղվում էր երկրորդ չեչենական պատերազմի բանտարկյալների և պատանդների փոխանակման հարցերով:

2004-ին տեղի ունեցավ ևս մեկ աղմկահարույց դեպք: Սեպտեմբերին խորհրդավոր պայմաններում մահացավ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի նախկին անվտանգության աշխատակից Ռոման Ցեպովը, ով ստվերային կապեր ուներ Սանկտ Պետերբուրգի որոշ ուժերի և գործիչների հետ:

Այդ ժամանակ լրատվամիջոցները որոշ նմանություն էին տեսնում Ցեպովի և Լիտվինենկոյի  հիվանդության ախտանիշների մեջ:

 

Վլադիմիր ԿարաՄուրզա կրտսեր

«Բաց Ռուսաստան» շարժման նախագահի տեղակալ, «Բորիս Նեմցով» հիմնադրամի ղեկավար Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը թունավորվել է երկու անգամ՝ 2015 և 2017 թվականներին: Երկու դեպքում էլ ախտորոշումը նույնն է եղել՝ «անհայտ նյութի տոքսիկ ազդեցություն»: Առաջին թունավորման փորձը տեղի է ունեցել Նեմցովի սպանությունից ընդամենը երեք ամիս անց:

Կարա-Մուրզան վստահ է, որ «իրենից ցանկանում էին ազատվել»՝ ի պատասխան իր՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում «Մագնիտսկու ակտի» աջակցման, որով նախատեսվում են պատժամիջոցներ կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված ռուս պաշտոնյաների նկատմամբ: Թունավորումների պատճառով Կարա-Մուրզան ստիպված է եղել երկարատև բուժում անցնել: Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում:

 

Բիկով

2019 թվականի ապրիլի 16-ին գրող և լրագրող Դմիտրի Բիկովը հոսպիտալացվել է Եկատերինբուրգից Ուֆա թռիչքից հետո: Ուֆայի N22 քաղաքային հիվանդանոցում Բիկովը ընկել է կոմայի մեջ, և բժիշկները նրան  միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Ապրիլի 18-ին Բիկովին տեղափոխել են Մոսկվա՝ բուժումը այնտեղ շարունակելու նպատակով: Ապրիլի 21-ին գրողը  գիտակցության է եկել, և մի քանի օր անց հենց հիվանդանոցից հեռարձակել է «Один» և «Эхо Москвы» ռադիոհաղորդումները: Հետագայում Բիկովը հայտարարել է, որ իրեն թունավորել են:

«Հաստատ գիտեմ, թե որն է իմ թունավորման պատճառը: Դա իրոք թունավորում էր, ինչը այդպես էլ չի հաստատվել»,- ասել է նա: «Չգիտեմ, թե ինչու եմ կորցրել գիտակցությունս ինքնաթիռում»:

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Բիկովի մոտ եղել է կաթված կամ հիպերգլիզեմիկ ճգնաժամ, սակայն նա հերքել է այդ տեղությունը՝ ասելով, որ «հակառակ լավատեղյակ մարդկանց մեկնաբանությունների՝ շաքարախտ կամ որևէ հիպերտոնիկ հիվանդություն չունի»: Միևնույն ժամանակ, Բիկովը չի բացառել, որ իր մոտ կարող է լինել «սննդային թունավորում կամ վարակ»՝ հավելելով, որ «որևէ չար մտադրություն չի տեսնում»:

Ըստ աղբյուրի՝ այս թունավորումներից ոչ մեկը, բացառությամբ Սկրիպալների հետ տեղի ունեցած դեպքի, պատշաճ կերպով չի ուսումնասիրվել: