ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար

Լուրեր

06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
Բոլորը

ԱՄՆ-ն առանց երկմտելու պատժամիջոցներ կսահմանի ցանկացած պետության դեմ, որը հանդես կգա Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցներ կիրառելու ջանքերի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի Special Report ծրագրի եթերում։

ի պատասխան հաղորդավարի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե վերջիններս դեմ լինեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներին՝ Պոմպեոն ասել է. «Երբ տեսնում ենք, որ որևէ երկիր խախտում է մեր ընթացիկ պատժամիջոցները՝ ամերիկյան պատժամիջոցները, մենք այդ երկրին պատասխանատվության կոչ ենք անում։ Նույնը կանենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի ընդարձակ պատժամիջոցների հարցում»:

Ավելի վաղ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պոմպեոյին հանձնարարել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց է նախաձեռնում՝ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի համաձայն»: Պոմպեոն Fox News-ի հաղորդավար Բրեթ Բայերին ասել է, որ այդ նպատակով հինգշաբթի օրը մեկնելու է Նյու Յորք:

Նշենք, որ Անվտանգության խորհրդին ծանուցելուց 30 օր անց պատժամիջոցների մի մասը կվերականգնվի: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ: Պահանջներից մեկը վերաբերում է ուրանի հարստացմանն առնչվող գործողությունների սահմանափակմանը: