Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ չեք պահպանում Անկարայի հայկական գերեզմանատունը»

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը  տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ. գրում է ermenihaber-ը:

Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։

Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի մասն է կազմում և հավելել, որ 90-ականներին այն հատուկ պահպանվող տարածք է հայտարարվել:

Նրա խոսքով` գանձախույզների և  կապալառուների կողմից այս տարածքի նկատմամբ իրականացված թալանը խորապես վիրավորել է Թուրքիայի հայ համայքին:

Պատգամավորը հարցադիմում է ներկայացրել՝ ակնկալելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյի պատասխանը։

Նա հետևյալ հարցերն է ուղղել նախարարին․

Ինչու՞ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը:

Երկրի մասշտաբով հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու համար որևէ ծրագիր ունե՞ք: 

Որևե բան ձեռնարկե՞լ եք Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձախույզներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատան տարածքը, որը պետության կողմից 2-րդ աստիճանի պահպանվող տարածք է հայտարարված, առաջին անգամը չի թալանվում ու ավերվում։ Տարածքի մի մասն էլ տեղացիները պիկնիկններ անելու համար են օգտագործում։ Տարիներ առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու նպատակով Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերն էլ պոկել են հովտում կառուցված առանձնատների տերերը և գերեզմանոցից խլել «իրենց բաժին» հողը։  Սոցցանցերում բազմիցս տարածվել է քարուքանդ արված գերեզմանների նկարները, դեպքերի մասին գրվել է լրատվամիջոցներում, սակայն ոչինչ չի ձեռնարկվել դրանք պահպանելու ուղղությամբ։ Արդյունքում տեղում մնացել է ընդամենը մի քանի գերեզմանաքար՝ հայկական գրություններով ու խաչերի քանդակներով։