Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագիր մեկնարկեց 120 ՔՀԿ-ների համար

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր մեկնարկեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը, որին մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ ՀՀ յոթ մարզից։ Դասընթացը ՔՀԿ-երի կարողությունների զարգացմանն ուղղված նոր կրթական հավաստագրային ծրագիր է, որն անց է կացվում Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է։ Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ՝  5 գործընկեր կազմակերպության հետ։

«Ներկայումս հայաստանյան ՔՀԿ-ները ինքնաբավ են գիտելիքներ ստանալու հարցում․ մենք ինքներս սեմինարներ ենք կազմակերպում, փորձի փոխանակում կատարում։ Այսօր սակայն Եվրամիության ֆինանասավորման արդյունքում բուհական կրթական ծրագիր է իրականացվում ՔՀԿ-ների համար, ինչը բացառիկ իրադարձություն է Հայաստանի համար»,- ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

Կրթական ծրագրի արդյունքում ՔՀԿ-ները կկարողանան կայուն և արդյունավետ երկխոսություն սկսել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ հանրային քաղաքականությունների մշակման հարցում, և իրենց ձայնը մեծ դեր կունենա հանրության առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման գործընթացում․«Եթե ՔՀԿ -ն ցանկանում է իր ազդեցությունն ունենալ կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա, ապա պետք է առնվազն ունենա փորձագիտական լուրջ կարողություններ»,- ասաց Կարեն Զադոյանը։

  • Այս դասընթացների առանձնահատկությունը կլինի այն, որ դրանք ժամանակավոր բնույթ չեն ունենա և կիրականացվեն նաև ծրագրի ավարտից հետո¦,- նշեց Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը և վստահեցրեց, որ այս ծրագրով դասավանդելու են լավագույն մասնագետները։

Կրթական ծրագրի շրջանակներում հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով կուսուցանվեն 120 ՔՀԿ ներկայացուցիչներ՝ Երևանից և մարզերից։  Դասընթացների ավարտին ՔՀԿ ներկայացուցիչներին բուհի կողմից կտրվեն ավարտական հավաստագրեր: